▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեղավորություն եմ զգում, որ Արման Բաբաջանյանը հայտնվեց պառլամենտում. Անի Սամսոնյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելի ընկերներ, գործընկերներ, քաղաքացիներ, ես ցանկանում եմ ներողություն խնդրել բոլորիցդ, որ 2018 թվականին «Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհրդում հավանության եմ արժանացրել Արման Բաբաջանյանին մեր նախընտրական ցուցակում ընդգրկելու համար:

Ես իսկապես ցավ եմ ապրում, որ այդ մարդը հայտնվեց մեր թիմում և մեղավորություն եմ զգում, որ հայտնվեց պառլամենտում:

Հուսամ կհասկանաք: Շնորհակալ եմ»:

Ավելի վաղ Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում կիսվել էր Էդմոն Մարուքյանի գրառմամբ և գրել. «Աստված, շնորհակալ եմ, որ թույլ չտվեցիր բաժնեկից լինել այս խայտառակությանը: Ում եմ մի կտոր հաց տվել, ով է այդ հոգին: Շնորհակալ եմ»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին