«Մեզ ընտելացնում են ապագային, երբ ոստիկանության ծառայությունը նույնպես կհանձնեն Ադրբեջանին»․ Արսեն Բաբայան
Փաստաբան Արսեն Բաբայանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երկու օր է մի քանի անգամ դիտել եմ պարեկների կողմից վարորդին ձերբակալելու հայտնի տեսագրությունը:
Երկար մտածեցի ու այդպիսի հանցավոր վարքի նպատակը վերջապես հասկացա:
Ժող ջան, մեզ ընտելացնում են ապագային, այն սպասվող ապագային, երբ Հայաստանում ոստիկանության ծառայությունը նույնպես կհանձնեն Ադրբեջանին և բոլոր պարեկները կլինեն ադրբեջանցիներ:
Իշխանությունը մեր մասին է մտածում, իսկ դուք նորից բողոքում եք: Անշնորհակալ ազգ ենք և վերջ»։