▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեզ համար կարևոր է լսել` ինչպես է Փաշինյանը գնահատում իր երկրում իրավիճակի զարգացման հեռանկարները. Լավրով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը կկայանա մոտ ժամանակները. այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը:

 

 

 

 

 

 

 

 

 

«Մոտ ժամանակները պլանավորվում է նախագահ Պուտինի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի ևս մեկ հանդիպում: Մեզ համար կարևոր է լսել, թե ինչպես է ՀՀ նոր ղեկավարը գնահատում իր երկրում իրավիճակի զարգացման հեռանկարները: Մենք, իհարկե, անտամբեր չենք այն բանի նկատմամբ, թե ինչպիսին են այդ իրավիճակում լինելու ՀՀ-ի պարտավորությունները ՀԱՊԿ-ի առջև: Մեր դիրքորոշումն այն է, որ այդ պարտավորությունները պետք է իրականացվեն և կարևոր է կազմակերպության հեղինակության ամրապնդումը»,- ասել է Լավրովը ՄԳԻՄՕ-ում առաջին կուրսեցիների առջև իր ելույթի ժամանակ:

Հիշեցնենք, որ երեկ վարչապետն ուղիղ եթերում հայտարարել էր, որ առաջիկայում կմեկնի Մոսկվա և հանդիպում կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Կարդացեք նաև՝ Առաջիկայում կհանդիպեմ Պուտինի հետ. Նիկոլ Փաշինյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին