▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեզ հարկավոր է baby boom. Նիկոլ Փաշինյան

 

Արդեն տեղեկացրել ենք, որ Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 6-ի նիստում քննարկվում էր նախագիծ, որով նախատեսվում է երկրորդ երեխայի ծննդյան կապակցությամբ պետության կողմից ընտանիքին հատկացվող սոցիալական աջակցության` երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը 50 հազար դրամի փոխարեն սահմանել 150 000 դրամ:

Նախագիծը ներկայացրեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը, ով նշեց, որ նախագիծն ընդունելու դեպքում հոկտմեբերի 1-ից հետո երկրորդ երեխայի նպաստի չափը կավելանան 3 անգամ 50 հազար դրամից դառնալով 150 հազար դրամ: Նրա խոսքով, վիճակագրական տվյալների համաձայն, 2014-2016 թվականներին երկրորդ երեխա ունեցողների թիվը կազմում է 2014 թվականին՝ 16 051, 2015-ին՝ 15 850, իսկ 2016-ին՝ 15 032: Ակնհայտորեն նվազող միտում ունենք: Թանդիլյանը նշեց, որ այս տարվա հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսների համար այս փոփոխությունը կպահանջի 375 մլն դրամ, իսկ հաջորդ տարի եւ հետագայում՝ 1,5 մլրդ դրամ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Նիկոլ Փաշինյանը քննարկման վերջում կարևորեց տվյալ նախագիծը՝ նշելով. «Մեզ հարկավոր է baby boom»:

Կարդացեք նաև՝ «Կառավարության անդամներից ովքե՞ր ունեն 2,3,4 երեխա». Նիկոլ Փաշինյանի հարցումը կառավարության նիստին

Պարոն Տոնոյան, ես դա ձեր հայացքում կարդացի. Փաշինյանը կատակեց

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին