▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեզ Նիկոլ Փաշինյանն ազատե՞ց, թե՞ արդարադատությունը. Պավլիկ Մանուկյանը՝ դատավորին

Այսօր «Սասնա ծռեր» խմբի տասը անդամի գործով ցուցմունք տվեց ամբաստանյալներից Պավլիկ Մանուկյանը: Նա ասաց, որ պնդում է նախկին արված հայտարարությունը.
«Ես իմ նախորդ հայտարարության մեջ պնդել եմ, հիմա էլ պնդում եմ, որ ոստիկան Գագիկ Մկրտչյանին կրակողը Բիլյան Արմենը չէ»,- ասաց Պավլիկ Մանուկյանը:

«Ես դարձյալ յուրաքանչյուր բառս պնդում եմ, դա բացարձակ ճշմարտություն է. այս փուլի համար ես առանձնապես ասելիք չունեմ: Երբ կխոսեմ մյուս վկաների հետ, այն ժամանակ իմ ասելիքը կշարունակեմ: Բայց կրկնում եմ՝ Բիլյան Արմենը չի և բանկոմատը ևս Արմեն Բիլյանը չի թալանել»,- նշեց Մանուկյանը:

/filemanager/uploads/Pavlik_Manukyan.jpg

Դատավորը Մանուկյանին հարցրեց` ինչո՞ւ նախաքննության ընթացքում ցուցմունք չի տվել այդ մասին, ինչին ի պատասխան Պավլիկ Մանուկյանն ասաց. «Իրավիճակ փոխվեց ցուցմունք տվեցի, մինչ այդ երկրում իշխում էր Սերժի հանցավոր բանդան, ո՞ւմ ցուցմունք տայի»:

Մեղադրողի հարցին՝ առաջադրված մեղադրանքներով Ձեզ մեղավոր ճանաչո՞ւմ եք, թե՞ ոչ, Պ. Մանուկյանն արձագանքեց՝ «երբեք»:

Պավլիկ Մանուկյանն իր հերթին հարց ուղղեց դատավորին. «Մեզ միշտ ասում են Նիկոլը ձեզ ազատեց, հարց եմ տալիս` մեզ Նիկոլ Փաշինյանն ազատե՞ց, թե՞ արդարադատությունը»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին