▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեզանից երես են թեքում աշխարհահռչակ հայերը

Սփյուռքահայությունը գնալով հիասթափվում է մեզանից: Երբ 2011-ին Քըրք Քրքորյանը դադարեցրեց Լինսի հիմնադրամի գործունեությունը, մենք պետք է արդեն այն ժամանակ գիտակցեինք, որ շատ ազդեցիկ և մեծահարուստ հայեր կսկսեն ընդօրինակել Քըրք Քրքորյանին և կդադարեն մտածել հայրենիքին ֆինանսապես օգտակար լինելու ուղղությամբ:

Փոխարենը մենք հետևություններ անեինք և փորձեինք ամեն գնով վերականգնել նրանց կողմից մեր հանդեպ ունեցած քիչ թե շատ վստահությունը՝ մենք չփոխվեցինք, մնացինք նույնը, արդյունքը եղավ այն, որ ազդեցիկ սփյուռքահայերից շատերը այսօր ընդհանրապես իրենց օրակարգից հանել են մեզ` ինչ-որ կերպ օգնելու իրենց վաղեմի մտադրությունը:

Երբ մեզանից երես են թեքում աշխարհահռչակ հայերը, դա արդեն լուրջ ահազանգ է, քանի որ միջազգային տարբեր բանկային կառույցները ուշի-ուշով հետևում են, թե ինչպիսի վերաբերմունքի ենք մենք արժանանում մեր հայրենակիցների կողմից, այն հայրենակիցների, որոնց միայն անունը իրենց համար ամենամեծ երաշխիքներից մեկն է և բացառված չէ, որ մի օր բանկային լուրջ ինստիտուտները, հիմք ընդունելով այս ամենը, սկսեն վախենալ մեր երկրին երկարաժամկետ վարկեր հատկացնել:

Հ.Գ. Ամեն գնով պետք է վերականգնել վստահությունը, ամեն գնով, հակառակ դեպքում մեզ իսկապես շատ ծանր օրեր են սպասում:

Կարեն Թումանյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին