▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մհեր Սեդրակյանի թիկնապահի սպառնալիքի արդյունքում «Ա1+»-ի օպերատորն աշխատանքից դուրս է եկել

Մինչ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանը, որոշ տեղեկություններով՝ նախագահականից «թելադրված» հայտարարությամբ ափսոսանք է հայտնում, իր և «Ա1+» հեռուստաընկերության լրագրողի միջև տեղի ունեցածի համար, նաև շեշետում, թե «հարգարժան լրագրողին» հաջողվեց իրեն «նյարդայնացնել», պարզվում է՝ ավելի վաղ նրա թիկնապահի սպառնալիքի պատճառով աշխատանքից դուրս է եկել «Ա1+»-ի օպերատոր Սերգեյը:

Այս մասին  գրում է «Առաջին լրատվական»-ն ու նշում, որ տեղեկությունը տրամադրել են հենց  «Ա1+»-ից:

Դեկտեմբերի 5-ին թիվ 1 հիվանդանոցում էր հայտնվել Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի 28-ամյա դերասան Սերգեյ Գրիգորյանը, ում, ըստ մամուլի, ծեծի էին ենթարկել Էրեբունի վարչական շրջանի շենքին հարակից բենզալցակայանում, որը պատկանում է ԱԺ ՀՀԿ պատգամավոր Մհեր Սեդրակյանին: Պատգամավորը թեև հերքել էր լուրը, որ ինքը կապ ունի այս միջադեպի հետ, այդուհանդերձ, այցելել էր հիվանդանոց։ Այդ պահին «Ա1+»-ի նկարահանող խումբը մի քանի այլ ԶԼՄ-ների հետ միասին հիվանդանոցում է եղել և նկարահանել է նաև հիվանդանոց այցելած Սեդրակյանին, ինչը պատգամավորին և նրա թիկնապահներին խիստ զայրացրել է: «Տենց բաներ մի արա, ձեր կապիկությունները հիմա կասեի որտեղ…»,- սպառնացել է պատգամավորը: Դրանից հետո Սեդրակյանի թիկնապահները առանձին սպառնացել են «Ա1+»-ի օպերատոր Սերգեյին, ով էլ հաջորդ օրը դուրս է եկել աշխատանքից՝ ասելով, որ այդպես աշխատել չի կարող: «Ա1+»-ն այս առթիվ որևէ քայլ չի ձեռնարկել, քանի որ սպառնալիքների ձայնագրություն չի ունեցել:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին