▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մի բան էլ այս թեմայով․․․Հակոբ Բադալյան

Լրագրող Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Մի բան էլ այս թեմայով: Ռուբեն Վարդանյանը թե հրեշ չէ, թե՝ հրեշտակ: Աշխարհում, եւ առավել եւս Ռուսաստանում, մեծ բիզնեսն ու փողերը ենթադրում են շատ գործեր, որոնք անշուշտ կարող են առաջացնել շար հարցեր, եւ դրանք անկասկած կան նաեւ Ռուբեն Վարդանյանի գործունեության առնչությամբ:

Ռուբեն Վարդանյանը սակայն մի փողատեր է, եւ այդ առումով գուցե նույնիսկ բացառիկ, կամ համենայն դեպս շատ հազվադեպներից, եզակիներից մեկը, որը փող է ներդրել ոչ թե մարդկանց որեւէ բան տալու, հետո դրա դիմաց անսահման շնորհակալություններով տեսանյութեր պատրաստելու, ոչ թե մամուլով օրական մի քանի հազար դոլարի բամբասանքներ պատվիրելու՝ որպես կանոն նաեւ նրանց հանդեպ, ում հետ նախօրեին «կերել-խմել են, այլ ներդրել է ինտելեկտուալ, արդիականացման միտված նախագծերի ուղղությամբ:

Բազմիցս եմ գրել, որ Հայաստանի ներկայիս վիճակի պատասխանատվությունը միայն քաղաքական վերնախավինը չէ, այլ նաեւ տնտեսական:

Կրկնեմ, Հայաստանի մեծ տնտեսա-քաղաքական դաշտում չկան սրբեր, ու չեն էլ լինելու: Հարցը այն է, թե լինելու՞ են արդյոք տարբեր մոտիվներով պայմանավորված կռապաշտությունից դուրս իրավիճակիեւ ռեսուրսների գնահատման այլ չափանիշներ, մեր եղած հնարավորություններից առավելագույնը քաղելու եւ այս անհավասար մարտահրավերների պայմաններում շատ, թե քիչ համակարգված դիմակայունություն ունենալու համար:

Եվ այստեղ չափանիշներից մեկն այն է, թե ինչի՞ վրա է իր փողը ծախսել ու ծախսում հայ խոշոր փողատերը, ինչ որակի, ապագայի ինչ պատկերացման:

Կրկնեմ, ինձ հետաքրքիր չէ, թե ինչով եւ ինչպես են աշխատված այդ փողերը, եթե դրանք Հայաստանի հաշվին չեն, Հայաստանի քաղաքացու հաշվին աշխատված չեն: Ինձ հետաքրքիր է, թե դրանք որքանով են նպաստում Հայաստանի արդիականացմանը, դրան միտված միջավայրերի ձեւավորմանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին