▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մի երկու խոսք Սաթիկ Սեյրանյանի, Արտակ Ալեքսանյանի ու էլի մի քանի հոգու մասին

Հեռուստադեմքերի պակաս կա մեզանում: Խելացի ու բանիմաց երիտասարդներ եմ ուզում տեսնել էրկրաններից, որոնք թեմաների մեջ խորանալ գիտեն, գրագետ խոսել գիտեն, հետաքրքիր հարցադրումներ անել ու հարցերի պատասխանները լսել գիտեն: Գիտեն հարցազրույց վարել, այլ ոչ պարզապես լուրջ և խորհրդավոր դեմքով կարդալ նախապես գրված հարցերը, գիտեն <բացել> հյուրին ու ցույց տալ նրան ոչ այն տեսանկյունից, որից սովոր ենք նրանց տեսնել, գիտեն պարզապես զրուցել ու դա անել հետաքրքիր:
Ցավոք մեր հեռուստադեմքերին ստեղծողների պատկերացումները հեռուստանախագծերի մասին սահմանափակվում է լոկ մի քանի ռուսական թոք շոուներով՝ Пусть говорят, Познер… Ու թվում է, որ ինչ էլ հորինեն մերոնք, ինչ էլ ստեղծեն, մեկ է նոր պրոդուկտը չի դառնալու ավելին քան այս շուների էժանագին կապկում: 
Ոմանք սկսել են հիանալ Սաթիկ Սեյրանյանի Ռ-Էվոլյուցիայով ու ասել, որ սա նոր խոսք է: Եկեք այս հաղորդմանը պայմանականորեն անվանենք Պոզների շոուի թիվ մեկ կապկում: Ի դեպ վատ կապկում: Հաղորդումից հանում ենք Սաթիկի գրիմը, հագուստը, էլիտար հյուրերին, ճոխ կահավորումն ու բեքգռաունդը ու նայում, թե տակը ինչ է մնում: Մնում է մի կին, ով չի տիրապետում քննարկվող թեմաներին, վարժ կարդում է ինչ-որ կասկածելի ծագման թիմի կողմից գրված հարցերը ու շինծու խստությամբ, ապա իրեն խիստ հատուկ սեթևեթանքով հղում դրանք հյուրին: Եթե նույնիսկ հյուրը իր խոսքում խիստ հետաքրքիր դիտարկում է անում, որից նոր առանձին հաղորդում կարելի էր ստանալ, Սաթիկը դա չի զգում ու շտապում է կարդալ նոր տողից և մեկ մատ խորքից գրված հաջորդ նախադասությունը: Հետաքրքիր զրույցի համար պետք է շատ կարդալ, պետք է կարդալ շատ ու շատ պետք է կարդալ, որը Սաթիկը ինչպես տեսնում ենք չի անում: Ահավասիկ Սերժ Սարգսյանի եղբոր հետ նրա հարցազրույցը: Անհետաքրքիր ու ոչինչ չասող: հարցազրույցի միակ բոմբ պահը ան էր, որ Լևոնն ուղղակի եկել էր: Հաղորդման որակը բնավ չէր տուժի, եթե ասենք հարցաքննվողն ու հարցազրուցավարը լռեին 50 րոպե: Կամ Հովիկ Աբրահամյանի հետ հաղորդումը: Սաթիկը Աբրահամյանին նեղը գցելու տեղը նստել ու Սեթևեթում էր նրա հետ: Գուցե ոչ թե Արմենիա TV-ում նստեիք, այլ սրճարանու՞մ:

Որքան էլ չեմ ուզում խոսել Ազատ գոտու մասին, որովհետև այն վաղուց արդեն անհետաքրքիր է ինձ համար, պետք է նշեմ, որ հաղորդավարը արդեն տարիներ շարունակ շեղվում է իր հիմանկան ֆունկցիայից ու փոխանակ գեղեցիկ ու հնարամիտ կերպով խոսեցնի կողմերին, իր պարտքն է համարում անընդհատ ասել իր կարծիքը: Իսկ թե ում է հետաքրքիր նրա կարծիքը, գիտի միայն ինքը: Իսկ որքանով արժեքավոր կարող է լինել մի մարդու կարծիք, որը ամեն թեմայի մասին իր կարծիքն ունի ու ամեն թեմայից խոսում է, վստահորեն գիտենք մենք:
Երևանն է խոսում: Եկեք այս հաղորդմանը պայմանականորեն անվանենք Ազատ գոտու թիվ մեկ կապկում: Չգիտեմ Ալեքսանյան Արտակին ինչն է հուշել, որ այս տղային աշխատավարձ պետք է տա, բայց որ Վարդանյան Արտակը բացահայտ դատարկ է ու շոուի ժամանակ նման է սեղանի թենիսի նայող արբիտրի, դա պարզ է: Բացի խոսքը տանք նրան, խոսքը տանք սրան ասելուց, այս տղան ուրիշ ոչինչ չի անում: Ընդհանրապես չի կարդում, ընդհարապես չի խորանում որևէ թեմայի մեջ ու ամենավատը՝ չի ամաչում երևալ դատարկ ու ծիծաղելի: վերջիվերջո նման դեպքերում միշտ կարելի է ասել, եկեք ծափահարենք ու սաղ ջրենք գնա:
Արտակ Ալեքսանյան: Ավելի վատ բան չկա, քան մարդը, որին նայելիս անմիջապես հասկանում ես, որ նա մեջն ուռած է: Իսկ թե ինչից է փչվել 4-րդական նշանակության այդ ալիքի ղեկավարը, հավանաբար գիտի ինքն ու հայելու մեջ կանգնած ինքը: Առհասարակ նման ուռած մարդկանց հանդիպելիս զգում եմ, որ Վահրամ Սահակյանի լուծումները, որոշ մարդկանց հետ վարվելու մասով բավականաչափ տեղին են ու կարևորը արդյունավետ: Այդքան մարդ ենք տեսնում դրսի շոուներում, բոլորը անտանելի համեստ են, գոնե եթերից ու խոսում են պարզ ու համեստ: Իսկ Արտակը, որը ի դեպ իր կոլեգա Սաթիկի պես նույնպես խորշում է թեմաների մեջ խորանալուց ու միատոն հարցազրույցների մեծ սիրահար է պետք է պարտադիր ցույց տա համայն հայությանը դե ինչ ուժեղ դեմք է ինքը:
Մի խոսքով դժգոհ եմ: Էլ դալշե չտամ:

 

Հերմին Պալյան 

 


Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին