▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մի հարց ունեմ ԱԱԾ-ին». Նաիրա Զոհրաբյան

Նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

http://asekose.am/filemanager/uploads/naira_zohrabyan.jpg

«Այսօր 44-օրյա պատերազմում զոհված Հայկ Մելիքյանի հոգեհանգիստն էր։ Հայկը հրետանավոր էր։ Վերջին անգամ մոր հետ խոսել է անցյալ հոկտեմբերի 10-ին, իսկ երկու օր անց զոհվել։

Հայկի մայրը որդու կմախքը գտել է պատերազմի ավարտից 1 տարի 2 ամիս անց։ Այդ ամիսներին ու նաև հիմա Հայկի մայրը դժոխքի միջով է անցել։

Ու էդ դժոխքի ճանապարհին հայտնվում են Վահան Շիրխանյանի նման մարդիկ, ովքեր մոր ցավի վրա փորձում են փող աշխատել։ Շիրխանյանի ուղարկած տականքը Հայկի մորը, բնականաբար, գումարի դիմաց, պարբերաբար կեղծ լուրեր է փոխանցում, թե որդին ողջ է, Բաքվի Շուբանի բանտում է ու ոտքից վիրավոր է։ Երբ Հայկը վաղուց զոհված էր։

Այսօր ահա այդ պայծառ տղայի հոգեհանգիստն էր։ Ես մի հարց ունեմ ԱԱԾ-ին՝ Վահան Շիրխանյանը գոնե որպես վկա հարցաքննվե՞լ է մարդկանց ցավը ծամելու ու իր ուղարկած ստահակների միջոցով անչափելի ողբերգության վրա փող «կպցնելու» համար։ Թե՞ ինքն ու իր նմաններն ինդուլգենցիա ունեն։ Հ՞ը, պարո՛ն Աբազյան»։

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին