▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մի հարցում էլ անեն, թե քանի մարդ կուզի Պուտինին տեսնել ՀՀ նախագահ` ողբալու պատկեր կստանանք

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

 Մի բան ասեմ, խփել չկա :

Գելլափի հարցման արդյունքներե նույնիսկ մեղմ են, ոչ թե կեսից ավելին, այլ 70-80 տոկոսը կողմ են միանալու Ռուսաստանին: Հեսա խոպանչիները Նոր տարուն գան մի հատ էլ հարցրեք: Կապշեք:

Քանի տարի ա ասում եմ, ֆեյսբուքից դուրս եկեք , հասարակ ժողովրդի հետ շփվեք:

Ու մարդիկ ոչ թե ստրուկ են կամ ռուսուլման , այլ ուղղակի դավադիտ եղած են: Անգործությունից, տարբեր մակարդակի իշխանությունների բեսպրեդելից, անորոշ ապագայից: Կիսասոված մարդուն շատ բարդ ա բացատրել ինչ լավ բան ա անկախությունը ու ինչքան կարևոր ա այն պահպանելը:

Շատերը ուղղակի կարգ ու կանոն են ուզում, ուզում են որ հաբռգած օլիգարխի կամ պաշտոնյայի գլխին բամփեն: Իսկականից բամփեն :

Մի հատ էլ հարցում թող անեն, քանի մարդ կուզենա Պուտինին կամ Լուկաշենկոյին կամ նույնիսկ Սահակաշվիլուն տեսնի որպես Հայաստանի նախագահ: Ողբալու պատկեր կստանանք:

Կզարմանաք, բայց Արա Աբրահամյանի նման անկապության ստեղծած կուսակցությունը երկրորդ տեղ գրավող ա մեկից մեկ : Փակ աչքերով ու առանց առանձնապես ջանք թափելու: Լյուբոյ ինչ-որ ընտրությւոնում :

Ու խնդիրը Ռուսաստանը չի: Խնդիրը ավելի խորքային ա: Լիներ Ամերիկան մեր քթի տակ, ու հայերին ազատ ելք ու մուտք տար ու փող աշխատելու հնարավորություն կեսից շատը կուզենային միանային ԱՄՆ-յին:

Այ սա յա իրականությունը: Շատ ցավոտ ու շատ դառնոտ:

Ու մի անպատվեք սեփական հասարակ ժողովրդին, ով ամբողջ օրը ֆեյսբուքում կամ փաբերում քցած չի ու վեհ գաղափարներից փիլիսոփայում, այլ օրվա հացի խնդիրն ա լուծում :

Հայաստանում, Ռուսաստանում, Ամերիկայում կամ Բելառուսում:

 

Տիգրան Քոչարյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին