▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մի հատ երգ կար չէ՞ ...չուկ-չակ-չարակ-չակ...Նիկոլ Փաշինյանը՝ Դաշնակցության մասին

Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող ուսանողների ցույցերը շարունակվում են, երեկ նույնիսկ բերման ենթարկվածներ են եղել։ Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանը դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հետաքրքրվեց, թե ո՞րն է այդ հարցի հանգուցալուծումը։ 

«Գիտեք, չի կարող որևէ նախարարի հրաժարական լինել քաղաքական 0 ազդեցություն ունեցող քաղաքական ուժի քմահաճույքի արդյունք։ Առավել ևս մի քաղաքական ուժի, որը երկար տարիներ Հայաստանում եղել է ապօրինի կոռումպացված իշխանության կարևոր հենասյուներից մեկը, եթե ոչ ավելին։ Կարծում եմ, որ եթե այդ քաղաքական ուժը չառերեսվի իրականության հետ և գնահատական չտա իր իսկ վերնախավի մի հատվածի Ձեզ հայտնի ժամանակաշրջանի գործունեությանը, այդ քաղաքական ուժը Հայաստանում ապագա չունի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Դիտեք նաև՝ 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին