ՀՀ ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականի մանրամասներից տեղյակ չէ և ճիշտ չի լինի այս փուլում իր կողմից գնահատականներ տալը:
«Ես գիտեի, որ դիմում է ներկայացվել, բայց մնացածի հետ կապված որևէ տեղեկություն չունեմ: Սխալ է հիմա իմ կողմից որևէ գնահատական տալը, նախ քիչ ժամանակ է անցել, հետո հասկանանք ինչ է կատարվել: Ես ճանապարհին եմ կարդացել հայտարարությունը և հիմա որևէ մեկնաբանությունը տալը ճիշտ չեմ համարում: Այս ամբողջ ընթացքում ես որևէ խոսակցությունից տեղյակ չեմ եղել թե վարչապետի, թե Վանեցյանի կողմից: Հիմա ես չեմ կարող և չեմ էլ ուզում գնահատական տալ, որովհետև մի կողմից իմ ընկերն է, մյուս կողմից իմ երկրի ղեկավարն է, իմ քաղաքական առաջնորդն է»,-ասել է Ալեն Սիմոնյանը: