▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մի քանի անգամ հարվածել է դպրոցի տնօրենի դեմքին

Հոկտեմբերի 7-ին Սարդարապատի միջնակարգ դպրոցի տնօրեն Կարինե Ս.-ն բաժնում հաղորդում է տվել, որ նույն օրը ժամը 13:15-ի սահմաններում դպրոցի բակում մոտեցել է դպրոցի աշակերտ չհանդիսացող Արմեն Դ.-ին եւ ցանկացել ձեռքից բռնելով դպրոցի տարածքից դուրս հրավիրել:

Aravot.am-ն է գրում ու նշում, որ կայքի տեղեկություններով,  դրան ի պատասխան, վերջինը ձեռքով մի քանի անգամ հրել է իրեն եւ հարվածել դեմքի շրջանին` պատճառելով մարմնական վնասվածք:

Հաղորդումը եւ ամփոփագիրը ուղարկվել են ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչություն։ 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին