▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մի քանի անգրագետ թափթփուկ տեսա, որ հրճվել էր, թե հ2֊ը էլ հանրապետական հեռարձակում չունի

Հաղորդավարուհի Գայանե Փայտյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է Գոհար Սրապիոնյանի գրառումը՝ դրան կից գրելով.

«Մի քանի ՀԱՏ անգրագետ թափթփուկ տեսա ֆբ֊ում, որ հրճվել էր, թե հ2֊ը էլ հանրապետական հեռարձակում չունի։ Հոպլոներ, հ2֊ը էլի եթերումա, դուք ձեր խեղճ ու չկայացած կարիերան շարունակեք։ ԻՄ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀԱՂՈՐԴՄԱՄԲ ԿՀԱՆԴԻՊԵՆՔ Հ2֊Ի ԵԹԵՐՈՒՄ ԱՄԵՆ ԿԻՐԱԿԻ, ԺԱՄԸ 13֊ԻՆ»:

Ստորև ներկայացնում ենք Գոհար Սրապիոնյանի գրառումը:

«Հեռուստատեսության և Ռադիոյի հանձնաժողովը այսօր Հ2-ին զրկեց հեռարձակման լիցենզիայից: ՀՀ-ում գործող բոլոր հեռուստաընկերություններից միայն Հ2-ին զրկեցին հեռարձակվելու իրավունքից: Հայաստանն ապրում է 37 թիվը, այստեղ խոսքի ազատության և իրավունքի` ոչ թե պարզապես ոտնահարում է, այլ` խոսքի իրավունքի ետևից ընկել են #չստիկով:

բոլորն առավոտից զանգում, մխիթարում, տխրում են ... ասեմ`բացարձակ կոտրված չենք, ընդհակառակը` ավելի պինդ ու մարզական ենք տրամադրված. այս նենգ քայլը, որ արեց իշխանությունը, մեզ միայն ուժեղացնում է:

Մենք եթերից չենք հեռանում:

ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆՔ ԱՇԽԱՏԵԼ:

Այնպես, ինչպես աշխատել ենք:

ՀԵՌԱՐՁԱԿՎԵԼՈՒ ԵՆՔ ՆՈՒՅԲԻՍԿ ԱՌԱՆՑ ՁԵՐ ՏՎԱԾ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ:

ՄԵՆՔ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆՔ ՊԱՅՔԱՐԵԼ:

ու, ինչպես երկու տարի առաջ միջազգային ատյաններում տարանք այս թուրքական իշխանությունների դեմ առաջին զիլ հաղթանակը, մեր երկրորդ հաղթանակի մասին շուտով կլսեք:

Մենք մնում ենք:

Որ թուրքալոնդոնյան-իսրայելական դրածո իշխանությունը ամեն օր 9:55, 11:55, 16:00, 20:00, 23:00 լսի ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ: Իմանա իրականությունը: Ատամները սեղմի ու շարունակի կտցել խոսքի ազատությունը մի երկրում, որի հողերը ծախում է, այնպիսի հեշտությամբ, ասես Սինգապուրի հողերը:

Մենք մնում ենք` հայտնելու լուրեր, որոնք լսելիս թուրքհպատակ այս դավաճանները կրճտացնելու են ատամները ու բռունցքեն թաթիկները, փռվեն ասֆալտին ու նյարդերից եղունգները կրծեն:

ինձ հարցնում են` ինչու՞ այդ բոլորի միջից միայՆ դուք:

Բացատրեմ:

Միայն հայկական երկրորդ հեռուստաընկերությունն էր ընդդիմադիր թի վի ներից, որ ուներ ոչ թե մայրաքաղաքային, այլ` ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ սփռում, այսինքն` մեզ դիտում էին մարզերում, ի տարբերություն մյուս ընդդիմադիր հեռուստաընկերությունների : Այսինքն` օբյեկտիվ ընդդիմադիր կարծիք` մարզերում բնակվողը միայն Հ2-ից էր իմանում, որովհետև գյուղացիների մեծ մասը չի օգտնվում տելեգրամ ալիքներից, նորություններին չի հետևում ֆբ-ով , այդ գյուղացու` լուրեր լսելու միակ «դիվայսը» հեռուստացույցն է:

Հ2-ը մնում է:

Չի‘ ստացվելու:

Որովհետև դուք փորձում եք ճնշել այն հեռուստաընկերությունը, որը ավելի հին է, քան` ձեր թիմի ամենատարիքով անդամը:

Որովհետև դուք փորձում եք փակել մարդկանց բերանները, որոնք մինչև ձեր լույս աշխարհ գալն արդեն լուրեր էին լույս աշխարհ բերում:

Դուք չեք կարող կոտրել Հայաստանի 3-րդ հանրապետության ամենաավանդական լրատվականի դուռը:

Ձեր մաքսիմը ռադիոտան դուռը կոտրելով ու սահմանադրական կարգը խախտելով իշխանությունը զավթելն էր:

դուք պարտվողների` կապիտուլյանտ իշխանությունն եք: Ու խոստանում եմ` մեզ հայտարարած պատերզմում էլ կապիտուլյանտը ԴՈՒՔ եք լինելու:

բարի եթեր, Հ2»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին