▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մի քաղաքական գործիչ կա ասում է՝ Փաշինյանի վրա դրսից ճնշում կա, բայց նա վախեցողներից չէ

Հետևեք նաև Asekose.am-ին՝ տելեգրամում։

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն իր ֆեյսբուքյան էջում գրել է. 

«Մի քաղաքական գործիչ կա ասում է՝ Փաշինյանի վրա դրսից ճնշում կա, բայց նա վախեցողներից չէ։

Հաստա՞տ։

Ո՞վ է Հայաստանի սահմանները պատրաստ բացել ադրբեջանցիների համար։

Ո՞վ է հրաժարվում Արցախ գնալ։

Ո՞վ է վախենում Շուշին ու Հադրութը օկուպացված անվանել։

Ո՞վ է լռում, երբ Ալիեւը համատարած հոխորտում ու վիրավորում է իրեն։

Ո՞վ է համակերպվել Հայաստանի 41 քառ. կմ օկուպացիայի հետ։

Ո՞վ է սկուտեղի վրա Հայաստանի ինքնիշխանությունը «մատաղ արել» բոլորի առջեւ։

Ո՞վ է թուրքերի վերջնագրերը «դրական ազդակ» համարում։

Ե՞ս:

Թե բա անհնար է նրան ճնշել։

Երկիրը հասցրել են աշխարհաքաղաքական հետերայի կարգավիճակի, մի հատ էլ խոսում են»։

«Ամսի 30-ի հանդիպմանը, որտեղ պատրաստվում են լուրջ ճնշումներ գործադրել Փաշինյանի վրա՝ Սյունիքում, Մեղրիի հատվածում տարանցիկ ճանապարհի վերահսկողությունը մաքսիմալ վերցնելու առումով, լինելու է՝ ժողովրդական լեզվով ասած՝ պոնտի վրա վախեցնելը»,- «Ազատ զրույցի» եթերում հայտարարել էր «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը՝ համոզմունք հայտնելով, որ «Փաշինյանը վախեցողներից չէ»: «Եթե պատերազմից հետո, էդ ճնշումների միջով, ԳՇ և այլն, անցավ ու կարողացավ դիմակայել, էստեղ էդ խնդրին գնացողը չի»,- հավելել էր քաղաքական գործիչը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին