▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մի շատ կարևոր էջ ենք շրջում․ Լենա Նազարյան

ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Մի շատ կարևոր էջ ենք շրջում:

Երեկ և այսօր կառավարությունն Ազգային ժողովում ներկայացնում է անցյալ տարվա աշխատանքի արդյունքները:
Ամբողջ զեկույցից ուզում եմ հատուկ առանձնացնել միայն հետևյալը.

✅ 2019թ.-ի ընթացքում Ադրբեջանից բռնագաղթած և մոտ 30 տարի անօթևան մնացած 297 ընտանիքներին բնակարան տրամադրելու ուղղությամբ ահռելի աշխատանք է տարվել: Անցյալ տարվա բյուջեով (1.5 մլդ ՀՀ դրամ) 112 ընտանիք արդեն ընթացիկ տարում ստանում է բնակարանների վկայականները և այս տարի ևս 185 ընտանիքի բնակարանային կարիքների համար նախատեսված է 2.1 մլդ ՀՀ դրամ բյուջե:

✅ Երկրաշարժի հետևանքով անօթևան 453 ընտանիքից 227-ի բնակարանային խնդրի լուծման համար կառավարությունը 2019 թվականին հատկացրել է 1.3 միլիարդ դրամ: Իսկ այսօր կառավարության նիստում տրամադրեց 2020թ.-ի բյուջեով նախատեսված ևս 3 մլրդ ՀՀ դրամը՝ այսպիսով ամբողջությամբ կատարելով պետության պարտավորությունն այդ ընտանիքների նկատմամբ:

✅ Մեկնարկել է նաև մանկատան շուրջ 300 շրջանավարտների համար բնակարանի գնման վկայագրերի տրամադրման գործընթացը, որի նպատակով կառավարության որոշմամբ անցած տարի հատկացվեց 1.9 մլրդ ՀՀ դրամ։ Արդեն 133 անձ ստացել է բնակարան ձեռք բերելու վկայական, որի խոստումը ստացել էր դեռ 2003թ.-ին:

Այս բոլոր նշածս հանրային խմբերի անտունությունը մեր երկրի տասնամյակներով կեղեքման և հաստատված անարդարության նշանն էր»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին