Նողկալի է, բայց Հայաստանում Ցեղասպանության հարյուրամյակը տոն են դարձրել ու էդ տոնից, ով որ ասպեկտում ինչ ցանկանում, կորզում է: Հայաստանցիների համար կարեւորը, որ «քյարը» անպայման պետբյուջեի հաշվին լինի (իբր ցեղասպանության թեմաներով միջոցառումների անցկացում, հյուրերի ընդունում-ճանապարհում եւ այլն), ոչ հայաստանցիներն էլ պարտադիր ձեւանում են հայ-թուրքական հաշտեցման ջատագով, ենթատեքսոտւմ այլ նպատակներ հետապնդում: Օրինակ Հրանտ Դինք հիմնադրամը, որին թուրքահայության մի ստվար շրջանակ վերապահումով է վերաբերվում, Հայաստան է հրավիրել Ջեմալ Փաշայի թոռանը՝ Հասան Ջեմալին:
Սա էլ եկել ու իր արյունարբու պապի գովքն է արել «Մոսկվա» կինոթատրոնում, դա էլ քիչ է, պապին սպանողներին էլ անվանել է հրոսակախմբի անդամներ: Միջոցառման ժամանակ Ջեմալի թոռանն ուղղված սուր հարցերը չեն կարդացել, որ դահիճ պապ ունեցած թուրքի սրտի քնքուշ լարերին հանկարծ չդիպչեն, ու ոչինչ, որ նա հենց Հայաստանում թքել է մեր սուրբ հիշատակների վրա: Հաստատ անտանելի է, Էդպես էլ հազար տարի ոչ խելք ունեցանք, ոչ էլ դիվանագիտություն...