«Ժողովուրդ, Փաշինյանի ելույթը ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայում այսօր է, Նյու Յորքի ժամանակով 20:00-ին։ Երեկվա ելույթը Նելսոն Մանդելային նվիրված միջոցառման շրջանակներում էր և իր հիմնական ելույթը չէր։
Մի խառնեք։ Ընդհանրապես, այցի հիմնական ու կարևոր հատվածը հենց հիմա է սկսվում։ ԱՄՆ նախագահի ելույթն էլ ԳԱ-ում մեկ ժամից է։ Վարչապետի բոլոր երկկողմ հանդիպումներն այսօրվանից են մեկնարկում։ Ամեն տարվա պես, մեր երկրի ղեկավարը մասնակցելու է ԱՄՆ նախագահի կողմից տրվող ընթրիքին։
Սա էլ լայվսթրիմը ամբողջ օրվա համար»,-գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում: