Հետևեք նաև Asekose.am-ին՝ տելեգրամում։
Սիրուշոն Ինստագրամի իր էջում անգլերենով տեսագրառում է կատարել, կցելով նաև հայերեն թարգմանությունը, որը ներկայացնում ենք ստորև․ Օրեր առաջ Նյու Յորքում ներկայացնում էինք մեր մշակույթն ու երկիրը ու հաղթանակած պետք է վերադառնայինք տուն: Բայց որևէ հաղթանակ զրոյական է դառնում, երբ խախտվում է երկրի խաղաղությունը... Կիսատ է մնում ամեն ինչ, ցանկությունն էլ է կորում որևէ բան անելու: Միակ ուշադրությունը դառնում է սահմանն ու մարդկային կյանքերը... Ներքին բարկությունս, ինչ խոսք, շատ է, քանի որ ամենինչ կարող էր այլ կերպ լինել... ցանկություն չկա որևէ ավել բան ասելու այս պահին: Կորցնում ենք, էլի ենք կորցնում...