Եռյակին հարող կայքերից մեկը նշել է, որ նոր տարին պետք է ընթանա «Ո՛չ նեոբոլշևիզմ նախատեսող սահմանադրական փոփոխություններին» և «Հայաստանն առանց Սերժ Սարգսյանի»:
Միանգամից ասեմ, որ հաջորդ Ամանորը նույնպես Սերժն է շնորհավորելու ու ոչ այն պատճառով, որ ես կամ ինչ-որ մեկն այդպես է ուզում:
Հայաստանում բացակայում է իրական այլընտրանքը ու դա մեր ողբերգությունն է, իսկ սահմանադրական փոփոխությունների ճակատագիրը կախված է ոչ թե դրա բովանդակությունից, այն նրանից, թե իշխանություններն ու նրան մոտ կանգնած խմբերն ինչպիսի կոմպրոմիսների կգան ապագա իշխանության բնույթ ու կազմի հարցերում:
Դա էլ մեր մյուս ողբերգությունն է: