▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Միայն սա բավարար է հրաժականի ու տրիբունալի համար». Սարհատ Պետրոսյան

Կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Զարգացնելով արդեն երկրորդ անգամ հնչող այն արդարացումը, որ եթե ես առանց պատերազմ հող հանձնեի, ասելու էիք՝ Նիկոլ դավաճան ու համադրելով իր իսկ գրառման տակ եղած արձագանքները, որոնք մեղադրում են նրան դավաճանության մեջ, առաջարկում եմ ֆիքսել հետևյալը. նա կարող էր հանձնել յոթ շրջանը (ընդունենք դրա շուրջ եղել է համաձայնություն, չնայած դա էր դեռ պետք է հասկանալ) պիտակավորվել դավաճան ինչպես հիմա, և մենք կունենայինք Հադրութը, չէինք ունենա հազարավոր զոհեր, անհետ կորածներ, վիրավորներ, բարոյալքված բանակ ու թևաթափ հասարակություն, քայքայված տնտեսություն։
     Միայն սա բավարար է հրաժականի ու տրիբունալի համար։ Առաջարկում եմ սա ընդունել որպես ինքնախոստովանական ցուցմունք ու գնալ առաջ...»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին