Միայն խոզերն են, որ իրենց հետևից ոչինչ չեն մաքրում. Մարինա Խաչատրյան
2018 թվականի հուլիսի 29-ին «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամներն այցելեցին Երևանի Փոքր կենտրոն թաղամասը:
Թաղամասի Թումանյան – Աբովյան հատվածը գտնվում է անմխիթար վիճակում, ավելին՝ վերածվել է ավերակների և աղբի կույտի:
Տարիներ առաջ այդ տարածքում եղել են շինություններ, այգիներ: Սակայն հետագայում՝ 1990-ական թվականներին հնաբնակ երևանցիներին նոր բնակարաններ են առաջարկվել: Նշենք, որ վերոհիշյալ տարածքը իրավական տեսանկյունից տիրապետել են քաղաքացիները: Նոր շինարարություն իրականացնելու նպատակով հիմն ի վեր քանդվել են նախկին կառույցները
Ներկայումս քաղաքի կենտրոնական այդ մասի գարշ վիճակը անհանգստացնում է բազում քաղաքացիների:
Բազմիցս խոսել ենք և խոսում ենք բարեկարգ և ժամանակակից քաղաքամայր ունենալու մասին, այնինչ մեր մայրաքաղաքում ունենք տարածքներ, որոնց կարելի է կոչել Ավգյան ախոռներ:
Առջևում մեր մայրաքաղաքի 2800-ամյակն է, մի՞թե այսպիսի գորշ, մռայլ, աղբակույտերով պիտի այն նշենք՝ դարձյալ քողարկելով իրողությունները:
«Երկիր Ծիրանի» կուսակցության լրատվական ծառայություն
2018 թվականի հուլիսի 29-ին «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամներն այցելեցին Երևանի Փոքր կենտրոն թաղամասը:Թաղամասի Թումանյան – Աբովյան հատվածը գտնվում է անմխիթար վիճակում, ավելին՝ վերածվել է ավերակների և աղբի կույտի: Տարիներ առաջ այդ տարածքում եղել են շինություններ, այգիներ: Սակայն հետագայում՝ 1990-ական թվականներին հնաբնակ երևանցիներին նոր բնակարաններ են առաջարկվել:
Նշենք, որ վերոհիշյալ տարածքը իրավական տեսանկյունից տիրապետել են քաղաքացիները: Նոր շինարարություն իրականացնելու նպատակով հիմն ի վեր քանդվել են նախկին կառույցները: Ներկայումս քաղաքի կենտրոնական այդ մասի գարշ վիճակը անհանգստացնում է բազում քաղաքացիների:
Բազմիցս խոսել ենք և խոսում ենք բարեկարգ և ժամանակակից քաղաքամայր ունենալու մասին, այնինչ մեր մայրաքաղաքում ունենք տարածքներ, որոնց կարելի է կոչել Ավգյան ախոռներ:Առջևում մեր մայրաքաղաքի 2800-ամյակն է, մի՞թե այսպիսի գորշ, մռայլ, աղբակույտերով պիտի այն նշենք՝ դարձյալ քողարկելով իրողությունները:
«Երկիր Ծիրանի» կուսակցության լրատվական ծառայություն