▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Միգուցե Նաիրա Զոհրաբյանը հիվա՞նդ է». Հովիկ Աղազարյան

Այսօր՝ ԱԺ արտահերթ նիստում Նաիրա Զոհրաբյանի` որպես Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման հարցը քննարկելիս «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը նշեց, որ կողմ է քվեարկելու նախագծին։ «Ես չեմ կարծում, որ մեր հանրապետությունում կա մեկը, ով համաձայն չի այն մտքի հետ, որ տիկին Զոհրաբյանի պահվածքը, հռետորաբանությունը, մտքերն անհամատեղելի են այն պաշտոնի հետ, որն ինքը զբաղեցնում է»,- ասաց Աղազարյանը՝ նշելով, որ իրեն այլ բան է անհանգստացնում։

«Միգուցե ինքը հիվանդ է այս պահին․․․ Միգուցե ճշտե՞նք այդ հանգամանքը, որ հետագա շահարկումների տեղիք չտա։ Կխնդրեի ԱԺ ղեկավարությանը, որ այս հարցի հետ կապված մի փոքր պարզաբանում տար»,- ասաց պատգամավորը։ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ Նաիրա Զոհրաբյանը՝ ըստ պատշաճի տեղեկացրել է, որ ներկա չի լինելու քննարկմանը։

Դիտեք նաև՝ 

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին