▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Միգրանտներն այլևս չե՞ն կարող տաքսի վարել․ ՌԴ-ն նոր օրենք է ընդունել

«Արդար Ռուսաստան՝ հանուն ճշմարտության» խմբակցության Պետդումայի պատգամավորները խորհրդարանի ստորին պալատում քննարկման են ներկայացրել օրինագիծ, որով առաջարկվում է միգրանտներին արգելել աշխատել դպրոցներում, հիվանդանոցներում և տաքսի վարել։

Նախագծի բացատրական գրառման մեջ, որը տեղադրված է Դումայի տվյալների բազայում, նախաձեռնության հեղինակները նշել են, որ այս զգայուն սոցիալական տարածքներում օտարերկրացիների ոչ հմուտ աշխատանքը կարող է ավելի շատ վնաս հասցնել, քան օգուտ:

Օրինագիծը սահմանում է պետական ​​և քաղաքային առողջապահական համակարգերի հիմնարկներում և կազմակերպություններում բժշկական ծառայությունների մատուցմանը միգրանտներին ներգրավելու անթույլատրելիությունը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին