armtimes.com-ը գրում է. ԴԱՀԿ նախկին պետ, հայտնի օֆշորային սկանդալի հերոս, ՀՀԿ ռեյտինգային ցուցակով ԱԺ պատգամավոր դարձած Միհրան Պողոսյանի հիմնադրած «Քեթրին գրուպ» ընկերությունը այս տարվա առաջին եռամսյակում նվազեցրել է վճարած հարկերը մոտ 5 տոկոսով: Այս տարի «Քեթրինը» վճարել է 289 միլիոն դրամ անցած տարվա 304 միլիոնի փոխարեն:
Չնայած համապատասխան պաշտոնյաների այն պնդումներին, թե «Քեթրինը» այլեւս չի տիրապետում բանանի ներկրման մոնոպոլիային, իրականությունը այլ է: Ներկայումս շուկան բաժանված է երկու փոխկապակցված ընկերությունների միջեւ` «Քեթրին գրուպ» եւ «Մելատրոպիկ»: Նրանք շարունակում են վերահսկել բանանի գրեթե ողջ շուկան: «Մելատրոպիկ» ընկերությունը սակայն 1000 հարկատուների ցանկում ընդհանրապես չկա:
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում