▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Միջանցքի բացումը դառնում է էլ ավելի մշուշոտ՝ Լավրովի այցից հետո»

Հեռուստամեկնաբան, լրագրող Դավիթ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«ԷՍ ԴԵԳԵՆԵՐԱՏՆԵՐԸ ՀՈ՞Ղ ԵՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ
առավոտյան ազՊՆ-ն մի հաղորդագրություն էր տարածել, թե իբրև Արցախի զինված ուժերը սկսած երեկվանից՝ 15։00-ից, խախտել են հրադադարի ռեժիմը 19 անգամ։ Իբրև թե կիրառել են ականանետեր՝ այդ թվում նաև Շուշիի ուղղությամբ։
Երկու տարեբակ կա․
- կամ սրանք կպել են իրենց ահաբեկչությունն արդարացնելու գործին՝ ցուցադրելով, թե տեսեք-տեսեք, հայկական կողմի ուժի գործադրմանը պատասխանել ենք ուժ կիրառելով
- կամ սրանք հող են նախապատրաստում ավելի լուրջ ու մասշտաբային սարդարնքի համար։
Հասկանում ենք, չէ՞, որ որևէ զիջում չի բերելու ցանկալի արդյունքի։ Բոլոր պահանջները, ըստ էության, բավարարված են։ Արդյունք չկա։ Ու քանի դեռ սրան միջազգային պատշաճ արձագանք էլ չկա՝ իրավիճակի փոփոխություն ակնկալել չարժի։
Միջանցքի բացումը դառնում է էլ ավելի մշուշոտ՝ Լավրովի այցից հետո։ Ուշագրավ է նաև, որ ՌԴ ՊՆ-ն դեռևս որևէ միջադեպի (հետն էլ ահաբեկչական) արձանագրում չի արել։ ՌԴ խաղաղապահների ոչ պաշտոնական տելեգրամյան էջը ազդարարում է միայն, որ խաղաղապահները հաջող հումանիտար ակցիաներ են իրականացրել Արցախում՝ օգնություն բաժանելով տեղի բնակչությանը։
Հումանիտա՛ր, Կառլ, ՀՈՒՄԱՆԻՏԱ՛Ր։ Մի կողմի զոհերին արձանագրել, մյուս կողմ զոհերին՝ դուրս բերել։ Մարդասեր։
Հ․Գ․ Տոյվո Կլաարի արձագանքից արդեն իսկ կարելի է արձանագրել, որ դատապարտում չի լինելու, ոչ «քաղաքակիրթներից», ոչ էլ «անքաղաքակիրթներից»։ Մեհրիբանի սիրուհին վստահ է, որ ինքն անպատիժ է մնալու, որովհետև պրոֆեսիոնալ առևտրական է, լավ է առուծախ անում բոլորի հետ։ Սա էլ կուլ կտա։ Ու էս բառդակը շարունակվելու է, քանի դեռ աշխարհը ուշքի չի եկել։ Դրանից շուտ ոչինչ սպասել պետք չի, կարծում եմ»։

Դիտեք նաև`

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին