▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Միջազգային ֆինանսական կորպորացիան պատրաստ է աջակցել ՀՀ-ի մասնավոր հատվածին՝ նոր ծրագրերի իրականացման ուղղությամբ

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիայի տարածաշրջանային կառավարիչ Յան Վան Բիլսենի գլխավորած պատվիրակությանը:

Վարչապետը կարևորել է կառավարության և մեր երկրի մասնավոր հատվածի ներկայացուցիչների համագործակցությունն ու զարգացումը Միջազգային ֆինանսական կորպորացիայի հետ: Նիկոլ Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ ակտիվ փոխգործակցությունը կնպաստի մեր երկրի տնտեսության խթանմանն ու մասնավոր հատվածի գործունեության զարգացմանը:

 

 

 

 

 

 

 

 

 

Միջազգային ֆինանսական կորպորացիայի տարածաշրջանային կառավարիչը նշել է, որ Հայաստանում տեղի ունեցող դրական փոփոխությունները, կառավարության թափանցիկ ու բաց գործելաոճը ստեղծում են լավ հնարավորություններ երկրի զարգացման համար, այդ թվում՝ մասնավոր հատվածի տեսանկյունից: Յան Վան Բիլսենը հավելել է, որ Միջազգային ֆինանսական կորպորացիան պատրաստ է աջակցել Հայաստանի մասնավոր հատվածին՝ գործունեության ընդլայնման ու նոր ծրագրերի իրականացման ուղղությամբ:

 

 

 

 

 

 

 

 

Այս առումով, զրուցակիցները կարծիք են հայտնել, որ բիզնեսները պետք է ունենան կորպորատիվ կառավարման ներքին գործուն կանոններ, դառնան թափանցիկ և ձգտեն մասնակցության՝ հրապարակային կապիտալի շուկաներին: Նիկոլ Փաշինյանը և Յան Վան Բիլսենն անդրադարձել են նաև ՀՀ կառավարության առաջնահերթություններին:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին