▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Միլիցիա տալու սկզբունքն ինչպե՞ս է շարունակվելու․․․Հռիփսիմե Առաքելյանը՝ թաղապետի արարքի մասին

«Երբ Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարն իր սենյակում կազմակերպում է հանդիպում մանկապարտեզների տնօրենների հետ,ապա հրավիրում է ոստիկանությանը,որ տնօրենների սննդի ելքի-մուտքի մատյաններն առգրավվեն...ու էս ամենից հետո պարոնը փորձում է ապացուցել,որ այդ կարգի վարքագիծը նորմալ է...այ էս ա,էս......ի դեպ, չկա որևէ քրեական հետապնդում ոչ մի տնօրենի նկատմամբ,բայց страх гонять անելը դարձել է օրինական և իրավաչափ...»,-գրել է Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանը՝ ներկայացնելով քաղաքապետ Հայկ Մարությանին ուղղված իր հարցն ավագանու այսօրվա նիստում։

Կարդացեք նաև՝ Շենգավիթի թաղապետը հավաքել է մանկապարտեզների տնօրեններին և ոստիկանների է կանչել

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին