▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մինչ Ներսիսյան եղբայրները կողմնորոշվում են...

Մինչ Գարեգին Բ-ն ու Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը կողմնորոշվում են, թե ինչ պատասխանեն ՌԴ Պետդումայի պատգամավորին, Ուկրաինայում շարունակվում է անմեղ մարդկանց արյուն հոսել
 

Ուկրաիայի հարավարևելյան շրջաններում շարունակվում են եղբայրասպան բախումները աշխարհազորայինների ու կիևյան խունտայի զինուժի միջև: Նույնիսկ հեռուստատեսությամբ ցուցադրվող կադրերից կարելի է հասկանալ, թե ինչ սարսափելի վիճակ է տիրում այնտեղ: Աշխարհը, կարելի է ասել, շունչը պահած սպասում է, թե ինչպես կհանգուցալուծվի այս անիմաստ ու արհեստածին կոնֆլիկտը: Օրեր առաջ Ուկրաինայի նախագահի պաշտնոը ժամանակավորապես զբաղեցնող Ալեքսանդր Տուրչինովին նամակով դիմել էր Հռոմի Ֆրնացիսկոս Պապը, մասնավորապես անդրադառնալով, որ աղոթում է Ուկրաինայում ճգնաժամի կարգավորման խաղաղ ուղիներ գտնելու համար։ Սրբազան Քահանայապետն իր նամակում խոսել է նաև ուկրաինացի ժողովրդի հանդեպ իր զգացմունքների մասին՝ հիշելով հատկապես ճգնաժամի զոհերին, ինչպես նաև նրանց մասին, ովքեր տառապում են ներկայիս իրադարձությունների պատճառով։
«Միևնույն ժամանակ վստահեցնում եմ իմ աղոթքի մասին, որպեսզի ձեր երկրի կառավարությունը, ներգրավված կողմերը, ինչպես նաև միջազգային հանրությունը չդադարեցնեն երկխոսության և բանակցությունների միջոցով խաղաղ լուծումներ որոնելը՝ այդ ուղղությամբ օգտագործելով բոլոր հնարավոր միջոցները: .... Ես չեմ կասկածում, որ կարվի հնարավորը՝ հոգիները հանգստացնելու և փոխադարձ հարգանքն ու վստահությունը վերականգնելու համար՝ հաղթահարելով անվստահության և ճնշման մթնոլորտը, որը սպառնում է տարածվել և խոչընդոտել երկարատև պայմանավորվածությունների հանգեցմանը»,- ասվում է Սուրբ Պետրոս Առաքյալի Աթոռի Գահակալի նամակում։
Ուկրաինայի ներկայիս իշխանությունների ներքին գործերի նախարար հայազգի Արսեն Ավակովին արյունահեղությունները դադարեցնելու համար միջնորդությամբ հանդես գալու խնդրանքով ՌԴ Պետդումայի հասարակական միավորումների ու կրոնական կազմակերպությունների հարցերով հանձնաժողովի նախագահ Յարոսլավ Նիլովը` 3 պաշտոնական գրությամբ դիմել էր Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2-ին, Նոր Նախիջևանի ու Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Եզրաս Ներսիսյանին, ինչպես նաև ՌԴ-ում Հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին: Արդեն հաջորդ օրը Արա Աբրահամյանը սեթական բիզնես շահերը գերադասելով անմեղ զոհ գնացող մարդկանցից, որոնց հանդեպ ի դեպ ՌԴ իշխանությունները անտարբեր չեն ու փորձում են ամեն կերպ հնարավոր բոլոր միջոցներով պաշտպանել: 
Ներսիսյան եղբայրները` և Գարեգին Բ-ն և Եզրաս արքեպիսկոպոսը, շարունակում են լռել, իսկ մարդիկ զոհվում են ու ամեն ժամ շարունակվում է արյունահեղությունը:

 

Հարություն Հարությունյան 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին