▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մինչդեռ սուպերհարուստը սայլակներ հավաքող տղային փող չի վճարում․․․

Լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է

Համացանցում տարածված է հետևալ խնդրանք-կոչը․

«Սիրելի Էրեբունիցիներ, մի խնդրանք ունեմ։

Ոնց լինի, Էրեբունիի Երևան Սիթիից գնումներ արած կլինեք։ Ի՞նչ եմ ուզում խնդրեմ, եթե գնաք առևտուր անելու, այս տղայի մոտով անտարբեր մի անցեք, ինքը մարդկանց թողած սայլակներն է հավաքում, դրանով գումար աշխատում։ Երբեք ողորմություն չի խնդրում, փորձում է աշխատանքով վաստակի իր ապրուստը։ Խնդրում եմ ձեզ, առևտրից հետո սայլակը տվեք իրան, թող ինքը տանի, ու էդ 200 դրամը իրեն մնա, շատ մեծ օգուտ տված կլինեք իրան և իր ընտանիքին»։

Ուրեմն՝ սուպերհարուստ, Դուբայում իր զավակի համար շքեղ հարսանիք արած Սամվել Ալեքսանյանը իր սուպերմարկետում գործ անող, սայլակներ հավաքող, լուսանկարում պատկերված տղային փող չի վճարում, իսկ Հայաստանի կառավարությունը այսօրվա նիստում սուպերհարուստ Սամվել Ալեքսանյանին 173 միլիոն հարկային արտոնություն է տալու։

Սամվել Ալեքսանյանի ընկերությունը պատրաստվում է 3.3 միլիարդ դրամի հումք ներկրել Հայաստան, եւ մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 173 մլն դրամ, այսինքն՝ Ալեքսանյանը 173 մլն դրամ չի վճարի ՀՀ պետական բյուջե։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին