▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Զագսը սարքե, Զագսը․․․Արթուր Ալեքսանյանն՝ իրեն ամուսնացնել խոստացող Գյումրու քաղաքապետին

Ինչո՞ւ վարչապետը Ալիևի հետ հանդիպմանը չանդրադարձավ Թալիշի, Սաֆարովի դեպքերին. մեկնաբանում է. . .

Տխուր եմ, էս նոր Հայաստանը չի, էս հինն ա... Մարինե Պետրոսյան

«ՈՉ»-ի հանրային պաշտպանության նախաձեռնող խումբը ձևավորվել է. Ռուբեն Մելիքյան

Այսպես վտանգի տակ են դնում կոռուպցիայի դեմ պայքարի ողջ փիլիսոփայությունը. Նորայր Նորիկյան

«Այլ ձևաչափով կներկայացնենք Աջափնյակի թաղապետի հրաժարականի պատճառները». Արսեն Նիկողոսյան

Ինչպե՞ս է ազդել բալային համակարգը երթևեկության վրա

Առեղծվածային դեպք՝ Էջմիածնի դպրոցներից մեկում

Մեր դաշնակիցը, մեր պաշտպանը մեր ժողովուրդն է․ Ալեն Սիմոնյան

Հայ և օտարերկրացի տրանսգենդերները՝ Ջիվանու անվան երաժշտական ուսումնարանի դիմաց

Նիկոլ Փաշինյանը մասնակցելու է «ԱՅՈ»-ի քարոզարշավին

Նարեկ Սարգսյանի կալանավորման ժամկետը երկարաձգվել է

ԶՈւ գլխավոր շտաբը հորդորում է զերծ մնալ բանակում մահվան դեպքերը շահարկելու փորձերից

Աջափնյակի թաղապետը հրաժարական է տվել

Իմ հակառակորդ թուրք մարզիկն ավելի շատ հայկական հիմն է լսել, քան թուրքականը. Արթուր Ալեքսանյան

Ոչ միայն հայերն են ազդեցություն ունենում Հայաստանի վրա. Արմեն Սարգսյան

Նիկոլ Փաշինյանի մոտ Զինված ուժերում մահվան դեպքերի հետ կապված տեղի է ունեցել խորհրդակցություն․. . .

Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին 26 ավտոմեքենա է արգելափակվել ձնաբքի պատճառով

Առերեւույթ չարաշահումներ՝ Շենգավիթ վարչական շրջանի 5 մանկապարտեզներում. հարուցվել է քրգործ

Ամբողջ հայ ազգը ինձ անձնական վիրավորանքներ էր հասցնում, ասում էր՝ ինչ-որ մեկի սիրուհին եմ.. . .

Տեսախցիկը ֆիքսել է Երևանում մեքենայի կողմից 2 հետիոտնի վրաերթի ենթարկելու պահը. երկուսն էլ մահացել են

«Իմ աշխարհ». Երգչուհի Լիլուն տեսահոլովակի տեսքով ներկայացրել է իր հարսանիքը

Լավ լուր` այս օրերին դպրոցից հիվանդության պատճառով բացակայած աշակերտի համար. Արայիկ. . .

Չի կարելի դասալիքներին հնարավորություն տալ մտնել զորամասեր, եթե նույնիսկ նրանք այսօր նախարար. . .

ԿԳՄՍ նախարար պարոն Հարությունյան, քա՛յլ արեք. Անահիտ Բախշյան

Ժամանակին այդ մոլախոտերին ուղարկել եմ Օմար՝ դարձնելով կուռկուռի ձագ. Արթուր Ալեքսանյան

Հոգեբուժարանի բժիշկն ահազանգել է, որ «Սբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի անվտանգության աշխատակիցը. . .

Առաջարկում եմ՝ ԱԺ արական սեռի պատգամավորները գնան Արցախ` 1 շաբաթ կամավոր ծառայության

Ինչպե՞ս պահպանել մեր զինվորների կյանքը

Կայուն տեմպերով գնում ենք դեպի գարուն. Գագիկ Սուրենյան

Մեկնարկում է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը

Արսեն Թորոսյանը՝ կեսարյան հատումների անհարկի աճող տոկոսի հիմնախնդրի մասին

Սարսափելի է․․․Կարելի՞ է նման «Գազել» երթուղի հանել

Մեզ նման նախարար, նման գերագույն գլխավոր հրամանատար պետք չէ. Պավլիկ Մանուկյան

Նիկոլ Փաշինյանը կոչ է անում մասնակցել «Այո»-ի բրենդինգի բաց մրցույթին

Շարժիչի ոչ կայուն աշխատանքի պատճառով Երևան - Մոսկվա չվերթի ինքնաթիռը վերադարձել է Զվարթնոց

Մահացել է վավերագրող լուսանկարիչ Գերման Ավագյանը

Ինչպե՞ս Իլհամ Ալիևը ասաց, որ Արցախի անկախությունը ճանաչել են 10 երկիր

Վիտալի Բալասանյանը՝ Փաշինյան-Ալիև հանդիպման մասին

«Իր երկրի նախկին նախագահին չի կարելի նույն հարթության մեջ դնել թշնամի երկրի նախագահի հետ»

1,5 տարեկան երեխան ընկել է շենքի 3-րդ հարկից

Կոչ եմ անում ԱԱԾ-ին հայտնաբերել ֆեյսբուքյան այս օգտահաշվի տիրոջը ․ Լևոն Քոչարյան

Արա, ամոթ ա, վերցրեք ձեր դիպլոմներն ու արտոնագրերը, տարեք մի խուլ անտառ

Ալիևը արտաբերեց մի միտք, որը կարծես թե աննկատ մնաց մեր հասարակության ուշադրությունից

Գյուղապահովագրության համակարգն ընդլայնվում է

Մի լրատվամիջոց տեղեկացրել է, որ իբր դպրոցներում արդեն քարոզարշավ է սկսվել . Արայիկ Հարությունյան

Facebook հաշիվը կոտրելու հիմնական ձեւերից մեկը․ ֆիշինգ

9 դպրոցականների վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ

Պատմական եւ իրավական փաստեր, որոնք բացահայտում են Ալիեւի ստերը․ Էդուարդ Շարմազանով

Մյունխենյան սկզբունքներ

Մինչև ընկալումը չփոխվի, ոչ մի բան չի փոխվի. Փաշինյանի մոտ տեղի է ունեցել ներդրումային ծրագրերին նվիրված խորհրդակցություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ գերակա ոլորտում ներդրումային ծրագրերին տրվող հարկային ու մաքսային արտոնությունների, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտի ծրագրերի վերաբերյալ: Խորհրդակցությանը մասնակցել են շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներ, վարչապետի աշխատակազմի ներկայացուցիչներ:

Մինչ քննարկումն սկսելը վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Լյուքսեմբուրգ, Բրյուսել և Չինաստան կատարած իր աշխատանքային այցերին՝ նշելով, որ ընդհանուր առմամբ հաջող է գնահատում այդ այցերը, և առաջիկայում խորհրդակցություններ կանցկացվեն՝ կոնկրետ ուղղություններով կոնկրետ պայմանավորվածությունների հետ կապված հարցերը քննարկելու համար:

Այնուհետև քննարկվել են խորհրդակցության օրակարգում ընդգրկված հարցերը:

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը զեկուցել է ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող սարքավորումների, շրջանառու միջոցների և հումքի ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնություն ստացած, ինչպես նաև ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետի մինչև 3 տարի ժամկետով տարաժամկետում ստացած ներդրումային ծրագրերի ընթացքի վերաբերյալ:

Նախարարը նշել է, որ ներմուծման մաքսատուրքից ազատումը գործում է ՀՀ կառավարության 2015 թ. սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշմամբ և ներկայացրել ընկերությունների կողմից սահմանված ժամկետում ներկայացված հաշվետվությունների հիման վրա ձևավորված փաստացի տվյալները: Առ այսօր նմանատիպ արտոնություններ է տրվել 106 ընկերության, որոնց ընդհանուր ներդրումների ծավալը կազմում է մոտ 1.1 մլրդ ԱՄՆ դոլար, որից փաստացի ներդրումների ծավալը կազմել է 554 մլն ԱՄՆ դոլար: Նախատեսված 9230 աշխատատեղից փաստացի մինչ օրս ստեղծվել է 5351 աշխատատեղ: 41 ծրագիր՝ 481 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով և 3400 նախատեսվող աշխատատեղերով, հաստատվել է 2018թ. երկրորդ կիսամյակից հետո ընկած ժամանակահատվածում: Այս պահի դրությամբ ավարտված է 7 ծրագիր՝ 31 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով, ստեղծվել է 432 աշխատատեղ:

 

 

 

Ավելացված արժեքի հարկից ազատման արտոնությունը գործում է 2009 թվականից: ԱԱՀ արտոնություն է տրվել 121 ներդրումային ծրագրի, նախատեսված ներդրումների ծավալը կազմում է 750 մլրդ ՀՀ դրամ, աշխատատեղերի թիվը՝ 9782 մարդ: Ըստ կարգով նախատեսված 2018 թ. տարեկան հաշվետվությունների՝ փաստացի ներդրումների ծավալը կազմել է 651 մլրդ ՀՀ դրամ, աշխատատեղերի թիվը՝ 9175: Ավարտվել է 56 ծրագիր:

30 ներդրումային ծրագիր արտոնություն է ստացել ինչպես ԱԱՀ-ի հետաձգման, այնպես էլ մաքսատուրքից ազատման մասով:

Նշված հարցերի առնչությամբ ծավալվել է մտքերի փոխանակություն: Քննարկվել են մաքսատուրքից ազատման և ԱԱՀ տարաժամկետման արտոնություններ ստանալու կարգերում հնարավոր փոփոխությունները, որոնք ուղղված կլինեն ընկերությունների հաշվետվողականության և արտոնությունների հասցեականության բարձրացմանը: Արծարծվել են, մասնավորապես, արտոնությունների տրամադրման գործընթացների պարզեցմանը, ծրագրերի ընթացքի հրապարակայնության բարձրացմանը, մոնիթորինգի համակարգի բարելավմանը վերաբերող և այլ հարցեր:

Վարչապետը, ամփոփելով քննարկումը, կարևորել է նշված արտոնությունների գծով կառավարության անհատական որոշումներից անցումը ընդհանուր կարգավորման և հանձնարարել պատասխանատուներին՝ երկամսյա ժամկետում ներկայացնել կանոնակարգող փաստաթղթերի լրամշակված նախագծերի փաթեթ:

Հաջորդիվ զեկուցվել է գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերի ընթացքի մասին: Մասնավորապես, անդրադարձ է եղել գյուղոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման, գյուղտեխնիկայի և ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության (լիզինգ), ոռոգման արդիական համակարգերի ներդրման, ինտենսիվ այգիների հիմնման, կարկտապաշտպան ցանցերի տեղադրման, «խելացի» անասնաշենքերի կառուցման, տավարաբուծության, տեղական սերմնաբուծության ծրագրերի միջանկյալ արդյունքներին: Նշվել է, որ ծրագրերն իրականացվում են նախատեսված միջոցառումների և աշխատանքների շրջանակում:

 

 

 

 

 

 

 

 

 

Վարչապետը, կարևորելով գյուղի և գյուղատնտեսության զարգացմանն ուղղված ծրագրերի պատշաճ իրականացումը, միևնույն ժամանակ անհրաժեշտ է համարել ֆերմերների և գյուղացիական տնտեսությունների հետ խորհրդատվական և իրազեկման աշխատանքների շարունակական իրականացումը: «Կառավարության անդամները, նախարարությունները, փոխնախարարները, յուրաքանչյուրն իր ոլորտում պետք է գաղափարախոսի դերակատարում ունենա: Սա ամենակարևորն է: Այսինքն՝ ինքն անընդհատ պետք է մարդկանց հետ խոսի և բացատրի՝ մենք ինչ ենք անում, ինչ պետք է անենք, ինքն ինչ պետք է անի: Մինչև ընկալումը չփոխվի, ոչ մի բան չի փոխվի», - նշել է Նիկոլ Փաշինյանը:

Կառավարության ղեկավարն անդրադարձել է նաև գյուղատնտեսական ապրանքների արտահանման խնդրին, և կարևորելով այդ ցիկլի անխափան ապահովումը, հանձնարարականներ տվել համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն ավելին