▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«ՄԻՊ-ին իր դատախազ ընկերուհին լռեցրել է»․ զոհվածի մայր

Այսօր կառավարության շենքի մոտ կրկին իրենց բողոքի ձայնն էին բարձրացրել խաղաղ պայմաններում բանակում զոհված զինծառայողների մայրերը․ «17 է տարի է անցել, բայց մեր որդիների գործերն այդպես էլ չեն բացահայտվել»,- կրկին ու կրկին ասում են նրանք։

«Լավ է անում Քյարամյանը, որ մատով է կանչում սրանց նմաններին։ 17 տարի պայքարում ենք, զինվորի գործերը չեն բացահայտվում, մեկը չկա հարցնի ո՛չ Քյարամյանին, ո՛չ գլխավոր դատախազին՝ ինչ եղան երեխեքի գործերը։ Ամեն մեկն իր անձնական հարցերն է բարձրացրել՝ Հովիկ Աղազարյանից սկսած»,- լրագրողների հետ զրույցում նշեց որդեկորույս մայրերից մեկը։

Սևազգեստ մայրերը դժգոհություն հայտնեցին ՄԻՊ Անահիտ Մանասյանի գործունեությունից՝ ընդգծելով, որ նա թեև խոստումներ է տվել, որ գլխավոր դատախազի մոտ հարցը կբարձրաձայնի, բայց ոչինչ չի արել։

«Ոչինչ չի արել, որովհետև նրան իր դատախազ ընկերուհին լռեցրել է․․․ 12 թերթանոց միջնորդություն ենք գրել՝ 5 քրեական գործով, մինչև հիմա պատասխանը չենք ստանում։ Տիկին Մանասյանի մոտ ոչ էլ գնում ենք, նա «պտիչկա»-ի համար է մեզ ընդունել, մի բան էլ՝ վիրավորվել է, որ ասում ենք՝ «պտիչկա»-ի համար եք ընդունում։ Դու որպես ՄԻՊ ինչու չես կարող մեզ պատասխանել, մեր իրավունքներն ով է պաշտպանելու»,- ասաց մայրերից մեկը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին