«Ադեկվատ» միաբանության համահիմնադիր Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Փաշինյանը պնդում է, որ պատրաստ է ստորագրել դեմարկացիայի թղթերն ու հավաստիացնում է, որ մայիսին է պատրաստ եղել, սակայն դա չի արել, քանի որ ինչ-որ ներքաղաքական աղմուկ է իրեն խանգարել: Հիմա եկեք հասկանանք` ի՞նչ աղմուկի մասին է խոսքը, այն էլ՝ մայիս ամսից էս կողմ:
Վերջին աղմուկը «Հայաստան» դաշինքի հանրահավաքն էր, որտեղ հավաքվել էր 3000 մարդ: Սա աղմուկ չի կարող համարել նույնիսկ այդ հանրահավաքի կազմակերպիչը: Բոլորս հասկանում ենք, որ միջոցառումը կազմակերպվել էր զուտ ընդդիմադիր դաշտում «ներկա» ստանալու համար: Նույն հիմնարկի վերջին հանրահավաքին մասնակցել էր մոտ 30,000 մարդ, որոնց մեծ մասն, իհարկե, նույնիսկ չի էլ ընտրել էդ ՍՊԸ-ին, բայց շատ հանգիստ կարող էր բերման ենթարկվել նաև նոյեմբերի 8-ին: Ուրիշ հարց, որ դրա կարիքը չկար: Ակնհայտ է, որ կար հակառակի կարիքը՝ անել ամեն ինչ, որ Փաշինյանը հանկարծ դժգոհելու առիթ չունենա:
Մարդիկ սիրուն լեգտիմիացրին սկզբից՝ ընտրությունների գաղափարը, հետո էլ՝ այդ ընտրությունների արդյունքները: Դրան հաջորդեց ԱԺ առաջին նիստը, որտեղ զոռով արեցին այնպես, որ Ալեն Սիմոնյանը լինի ԱԺ նախագահ, որ ԱԺ-ն առհասարակ ունենա նախագահ: Բուն ԱԺ նիստերն անցնում են անբովանդակ ու առանց որևէ խնդրի: Սրա ի՞նչն էր «աղմկոտ»: Ընդհակառակը, «ընդդիմությունը» ամեն ինչ անում է, որ սա ստորագրի, որ բողոքելու բան չունենա:
Կամ, ասենք, հիմա էդ ի՞նչ եղավ, որ աղմուկ չկա ու պատրաստ է ստորագրել, իսկ էս նախորդող հինգ ամիսը չէր կարողանում՝ աղմուկն էր խանգարում: Էլ չասեմ, որ աղմուկը Արցախը հանձնելուն չխանգարեց, իսկ հիմա խանգարու՞մ է...
Աղմուկ իրականում եղել է. այն տեղի է ունեցել հենց մայիսին, ավելի ստույգ՝ մայիսի 19-ին, երբ Միքայել Մինասյանը հրապարակեց ստորագրվելիք փաստաթղթերը: Փաշինյանը, այս աղմուկին հղում անելով, հաջորդ օրը բողոքեց սեփական ԱԳՆ-ից, պնդելով, որ ԱԳՆ-ում Մինասյանի անունը լսելիս՝ մարդկանց «ոտքերը թուլանում են», ակնարկելով, որ այդ թուլության պատճառով նախարար չի կարողանում նշանակի բանակցություն վարելու համար: Սրա պատճառով Լավրովը պահանջել է ՌԴ իշխանություններից ձերբակալել Մինասյանին ու արտահանձնել նրան Հայաստան, որտեղ հետախուզվող Մինասյանին կալանավորելու որոշում կա: Չձերբակալեցին, բայց հունիսի 22-ին Մինասյանի մտերիմներից մեկի` Հակոբյան Միհրանի մեքենայի տակ նռնակ գցեցին: Որ մեսիջը տեղ հասնի... Հասավ: Նույն օրը Մինասյանն ինձ խնդրեց դադարեցնել ընտրությունների արդյունքներին ու մասնավորապես՝ «Հայաստան» դաշինքին անդրադառնալը: Ես խոստացա, որ 14 օր կլռեմ: Լռեցի մի քանի անգամ ավելի երկար: Հետո էլ չլռեցի: Նռնակներից վախեցող լինեի, Աղդամ չէի հասնի, իսկ ով վախենում է, թող ինձանից հեռու մնա:
Լավ կինոյի արժանի ռասկլադ է չէ՞. Փաշինյանը պետք է Քոչարյանին, որպեսզի թղթերը ստորագրի: Հենց ստորագրեց, Փաշինյանին կվերացնեն ու նա սա գիտի: Բայց Քոչարյանն էլ պետք է Փաշինյանին, որպեսզի վարկանիշը կենսունակ պահի իր ֆոնին:
Ես երդվել եմ, որ մեղավորները պատասխան են տալու ու կտան՝ առնվազն պատմության առաջ»։