Որոշ ժամանակ առաջ տեղեկացրել էինք, որ հայազգի հումորիստ Միշա Գալուստյանը թվիթերի իր էջում մեկնաբանել էր «Boeing 777» ինքնաթիռի կարծանումը եւ Ուկրաինայում ստեղծված իրավիճակը` գրելով, որ ուկրաինացիներին դեռևս Մայդանի ժամանակ մեջքից հարված են հասցրել և որ օրեր առաջ ինքնաթիռի կործանումն էլ արևմուտքի համար լավ պատրվակ էր եղբայրական ժողովուրդների միջև տարաձայնություն հրահրելու համար:
Այս առիթով Ուկրաինացի հայտնի պրոդյուսեր Ելենա Մոզգովայային ծայրահեղ ձեւով է պատասխանել Միշա Գալուստյանին` գրելով.
«Միշա, գնա այնտեղ, որտեղ Ավակովը (Ուկրաինային ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը) ուղարկել է ձեր «լավրուշկային»։ Հստակ հասցեն չգիտեմ, բայց ուղղությունը դեպի գրողի ծոցը»:
Տեղեկացնենք, որ Ելենայի էջում բաժանորդագրված օգտատերերը զայրացել են եւ ասել, որ Միշա Գալուստյանն էլ է միացել այն աստղերի ցուցակին, որոնց այլեւս չեն ուզում տեսնել Կիեւում։
«Ի՞նչ գիտի Գալուստյանը մեր Մայդանի մասին։ Ի՞նչ հիմքով է նա մեր երկրում կատարվող իրադարձություններին գնահատական տալիս։ Արեւելիքից եկած աշխատողներին ծաղրելուց եւ նվաստացնելուց բացի, նա ոչինչ չի տվել արվեստին»,-գրել են օգտատերերը։