«Հրապարակ» օրաթերթի խմբագիր Արմինե Օհանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Եթե նման համառությամբ Նիկոլ Փաշինյանը կպչեր որևէ օգտակար գործի` պետականամետ աշխատանք կատարեր, հայանպաստ գաղափարներ քարոզեր` պատկերացնո՞ւմ եք` ինչքան մեծ կլիներ արդյունքը մեր պետության համար: Իսկ նա իր եզակի համառությունն օգտագործում է բացառապես թշնամու գաղափարները տարածելու, անհեթեթ փիլիսոփայական մտքեր հայտնելու, մերժելի գաղափարներ քարոզելու, հանրությանը խաբելու և մոլորեցնելու վրա: Վերջին շրջանի արտերկրյա այցերի ժամանակ՝ 3 երկրում, հայերի հետ հանդիպմանը գրեթե նույն մտքերն է կրկնել, թե՝ մեր հասարակությունը հիմա «գաղափարական տրանսֆորմացիաների» փուլ է ապրում: Իրականում` գաղափարական տրանսֆորմացիա երևի ինքն է ապրում և դա փորձում է վերագրել ու փոխանցել հայ հանրությանը: Այդ «գաղափարական տրանսֆորմացիան» էլ այլ բան չէ, քան հայկականությունից հրաժարումը, մեր ինքնությունը ժխտող հայտարարությունները, Արցախի հարցի, Հայոց ցեղասպանության, Հայ դատի մոռացումը: Այս քարոզչության հիմքում հայ ժողովրդին իր ակունքներից հեռացնելն է, նրան՝ որպես ազգի, «վերադաստիարակելը», ինչին մեծ եռանդով ձեռնամուխ են եղել ընտանյոք հանդերձ: Ընդ որում, ով դեմ է իրենց ապազգային գաղափարներին` ուրեմն դաշնակցական է, տգետ է, հիբրիդային պատերազմից բան չի հասկանում, խանգարում է խաղաղության հաստատմանը և այլն: Եվ սա ասում է ոչ միայն ՀՀ ԱԺ-ում, այլև սփյուռքահայերի հետ հանդիպումների ժամանակ: Սփյուռք, որը բաղկացած է ցեղասպանության զոհերի ժառանգներից, մեծ մասով դաշնակցական է, ազգայնական: Սփյուռք, որը գոյատևել է հենց ազգային գաղափարների ու արժեքների շնորհիվ: Բայց նաև զարմանալի է մեր սփյուռքի արձագանքը: Մի՞թե սա նույն սփյուռքն է, որը 2009 թվականին ձվեր ու պոմիդորներ էր նետում Սերժ Սարգսյանի վրա, որը «ֆուտբոլային դիվանագիտության» շրջանում շրջում էր սփյուռքյան գաղթօջախներով` փորձելով Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու հարցում հավանություն ստանալ: Լավ, հայաստանյան հանրությանը պարտության ու խեղճության հետ են հաշտեցրել, մեր սփյուռքի հետ ի՞նչ են արել»:
«Մի՞թե սա նույն սփյուռքն է, որը 2009-ին ձվեր ու պոմիդորներ էր նետում Սերժի վրա»
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet
Հասարակություն ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին