▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Միխայիլ Սահակաշվիլու և Արսեն Ավակովի «հակամարտությունը» լավ բեմականացված խաղ է

Վրաստանի նախկին նախագահ, ազգությամբ հայ Միխայիլ Սահակաշվիլու և Ուկրաինայի ներքին գործերի նախարար, դարձյալ ազգությամբ հայ Արսեն Ավակովի, այսպես կոչված հակամարտությունը, որն ուղեկցվել է Ավակովի կողմից բաժակով ջուրը Սահակաշվիլու կողմը շպրտելով, լավ բեմականացված խաղ է։ Սցենարիստը թերևս հենց նախագահն է, քանի որ խնդիր կա միջազգային լրատվական հոսքերում Ուկրաինան միշտ թեժ պահելու և իրենց մասին հիշացնելու, բացի այդ՝ շոուն ժամանակավորապես ցրում է մարդկանց գնալով խորացող սոցիալական խնդիրներից, ստեղծում է կոռուպցիայի դեմ պայքարելու իմիտացիա, իբրև դա շատ վիրավորական բան է այդ երկրում ու այդ մասին ազատ խոսում են կառավարուոյունում։ Ավելի պարզ բաներ էլ կան՝ երկրի ղեկավարի ներկայությամբ ընթացող խորհրդակցություններին ներկա են պետական կառույցների օպերատորները, որոնց կարելի էր արգելել նյութը տարածել, կամ հենց տեղում նահանգապետին ու ՆԳ նախարատին հրահանգվում էր չխոսել միջադեպի մասին։ Այնինչ՝ ամեն ինչ արվում է, որ այն հնարավորինա թեժ ընթանա։ Ամեն դեպքում հայերի արկածներով ահագին զվարճացանք ու երևի հիմա միասին նստած թանապուր են խմում:

Զոհրապ Եգանյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին