Խորհուրդի կատարումր
Դրոշմի առաջին մասը սրբալույս մյուռոնով երեխայի զգայարանների եւ անդամների օծումն է, որով նրանցից յուրաքանչյուրին տրվում է մասնավոր շնորհ: Երկրորդը' ընծայումն է Ս. սեղանին, նվիրումը Աստծո' երիցս երկրպագությամբ: Իսկ երրորդը' լրումը այդ բոլորին' Քրիստոսի Ս.Մարմնի եւ Արյան ճաշակումն է' նոր, աստվածային, անվախճան կյանքի ստացումը: Այս ամենով երեխան դառնում է կատարյալ քրիստոնյա եւ սուրբ եկեղեցու անդամ:
Դրոշմի խորհրդակատարությունը սկսվում է «Աղբիւդ Կենաց բաշխող շնորհաց» շարականով: Քահանան աղոթում է ու հետո սուրբ յուղը լցնում է մյուռոնատուփի մեջ եւ երգում. «Որ ի վերնատունն սուրբ իջանելով յառաքեալսն օծումն, օծելոց, եւ օծմամբս այսու վերստեղծեր նոքօք զհողեղէնս որդիս Աստուծոյ, հե՛ղ եւ յիւղս յայս յերկնային քո զշնորհս»: Ապա «յանուն Յիսուսի Քրիսսւոսի» կնքում է մկրայալի ճակատը, աչքերը, ականջները, քիթը, բերանը, ձեռքերը, սիրտը, քամակը եւ ոտքերը: Քահանան մանկան մարմնի տասներեք մասերը դրոշմելով աղոթում է, որ նրանցից յուրաքանչյուրը ստանա նույն մասնավոր շնորհը, որ նկարագրվեց վերևում: Հետո խաչակնքում է նրան եւ ասում. «Խաղաղութիւն ընդ քեզ փրկեալդ Աստուծոյ: Խաղաղութիւն ընդ քեզ օծեալդ Աստուծոյ» Կնքահայրը պատասխանում է.«եւ ընդ հոգւոյդ քում»:
Ապա նորակնունք երեխային հագցնում են նոր, ճերմակ զգեստ «որպէս հանդերձ ւիրկութեան եւ պատմուճան ուրախութեան»: Գլխին կապում են նարոտը, որը «պսակ շնորհաց... եւ զէն անվթար ընդդէմ հակառակամարտին» է: Քահանան երկու մոմ է տալիս կնքահորը (եթե երեխան հասակավոր է, ինքն է բռնում մոմերը) իբրեւ ենթակայի լուսավորության խորհրդանշան եւ, որպեսզի նաեւ աստվածային լույսը սրբալույս մյուռոնով կնքյալի կյանքին առաջնորդ դառնա: Ապա քահանան սաղմոսելով նորընծային բեմ Լ հանում, գիրկն է առնում նրան եւ Ս.Սեղանի առջեւ երիցս երկրպագելով ասում է. (երեխայի անունը). «ծառայս Քրիստոսի եկեալ յերեխայութենէ ի մկրտութիւն, ի մկրտութենէ յերկրպագութիւն: Երկրպագէ սուրբ Սեղանոյս, երկրպագէ սուրբ Խորանիս, երկրպագէ սուրբ Աւազանիս, որ մերկացաւ զանօրէնութիւն, եւ զգեցւսւ զլոյս աստուածգիտութեան»:
Հետո հաղորդում է նրան եւ ասում. «Մարմին եւ արիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցի քեզ փրկութիւն եւ առաջնորդ յանվախճան կեանսն. ամեն» ու երեխային հանձնում է կնքահորը: Քահանան աղոթում է. «...ահա ընկալաւ (երեխայի անունը) ծառայս քո զՕծումն սրբութեան քո, վասն որոյ աղաչեմք զքեզ, Տէր, մի ջնջեսցի սա ի դպրութենէ քումմէ կենաց»: ''Համբուրում են նորացած մկրայալ֊օծյալին, եւ այդպես նա ընդունվում է ՞Հայաստանյայց Եկեղեցու ծոցը ու հանդիսանում է նրա անբաժանելի անդամը:
«Պահպանիչով» եւ «Հայր Մերով» արարողությունը ավարտվում է:
Դրոշմի արարողության ավարտից հետո կնքահայրը երեխային, խորհրդի հանդիսականների հետ, տուն է տանում եւ հանձնում մորը (եթե քահանան չկարողանա տուն գնալ, կարելի է երեխային մորը հանձնել եկեղեցում): Քահանան նախ երգում է «Լոյս ի Լուսոյ» շարականը, կարդում է Եբր. Բ.14-18 եւ Մարկոս Բ. 32—36 եւ «Նոր Սիոն ծնեալ մանկունք սուրբ աւազանաւն» շարականից, հետո ասում. «Օրհնեալ ես Տեր Աստուած ամենակալ» աղոթքը:
Ութօրէք-ին քահանան գնում է նորընծայի տունը եւ նրա գլխի նարոտը վերցնում, աղոթք է կարդում, երեսն է լվանում եւ ասում. «Արդարացար, սրբեցար, զօրացիր յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ»: (Այս արարողությունը այժմ հազվադեպ է կատարվում):
Քառասունքին երեխային բերում են եկեղեցի, գավթում մայրը երիցս ծնրադրում է (ըստ «Մաշտոցի» քառասուն անգամ) եւ հետո մանկան գիրկն առնում: Քահանան աղոթում է. «Հաստատուն լիցի շնորհք ողորմութեան քո ի վերայ տղայիս, որ եկեալ կայ քառասունօրեայ յեբկբպագութիւն սուրբ Տաճարիդ, զի եղեցի հզօր եւ աներկիւղ ի թշնամտյն ներգործութենէ պահպանութեամբ աջոյդ քո սրբոյ»: Աղոթքից հետո սաղմոսասա- ցությամբ եւ շարականի երգեցողությամբ, մայրը երեխային գրկած մոմը ձեռքին նրան տանում է խոր՜անի առջեւ: Քահանան կարդում է Ղուկասի Ավետարանի Քրիստոսի քառասունօրյա տաճար գալու պատմությունը: Ձեռքը երեխայի գլխին է դնում եւ աղոթում, որ Տերը նրան աճեցնի շնորհքով եւ արժանի անի:
ԴՐՈՇՄ ԽՈՐՀՐԴԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ
Դրոշմը Ս. Հոգու ընդունելության խորհուրդն է, յուրաքանչյուր հավատացյալ անհատի համար Հոգեգալուստ, Ս. Հոգու իջնելու միջոցով քրիստոնյային շնորհված կնունքի ստացման խորհուրդ: Դրոշմը մկրտության կատարման լրացում,ն է: Մեր մեջ սովորաբար գործածվում է ԿՆՈՒՆՔ բառը, որը գալիս է կնքել, այսինքն կնիք դնել բայից:
Դրոշմով Ս.՜Հոգու շնորհը, պարգեւները փոխանցվում են ենթակային (կնքվողին): Անշուշտ մկրտությամբ էլ նա շնորհ է ստանում: Ուրեմն ո՞րն է այդ երկուսի միջեւ եղած տարբերությունը:
Մկրտությամբ երեխան ընդունում է Ս. Հոգին գլխավորապես մաքրվելու եւ սկզբնական մեղքից քավվելու համար: Դրոշմով նույնպես նա Ս.՜Հոգին եւ նրա շնորհները ստանում է մասնավորապես կյանքի մեջ զորանալու համար: Այդպիսով .մկրտությամբ սրբվում ենք մեր մեղքերից, վերստին ծնվում ենք, նոր կյանքի մեջ ենք մտնում, իսկ դրոշմը դրականորեն զորացնում է մեր հոգիները, լուսավորում է մեր հոգեկան կարողությունները, մեզ զինում է դիմակայելու կյանքի բոլոր փորձությունները:
Մարմնի տասներեք մասերից (այսինքն' ճակատ, աչքեր, ականջներ, քիթ, բերան, ձեռքեր, սիրտ, քամակ եւ ոտքեր) յուրաքանչյուրը որ օծվում է, դրանց տրվում է հատուկ շնորհ: ճակատի կնիքը երկնային անապական պարգեւների համար է, աչքերինը' նրանց լուսավորության համար, որպեսզի երբեք մահ չտեսնեն, ականջներինը' որպեսզի նրանք լսեն աստվածային պատվիրանները, հոտոտելիքինը' որպեսզի կյանքում նրանք կյանքի անուշության բուրումը հոտոտեն, բերանինը' որպեսզի նա ամուր մնա իր շուրթերի պահպանության մեջ, ձեռքերինը' որպեսզի նրանք գործեն բոլոր առաքինի եւ բարի գործերը, սրտինը' որպեսզի նա սրբության մեջ հաստատվի եւ ճշմարիտ հոգին իր մեջ նորոգի, քամակինը' որպեսզի այն լինի ամրության վահան, որ կարողանա դիմադրել չարի բոլոր նետերին, ոտքերինը' որպեսզի նրանք անսասան քայլեն հավիտենական կյանքի ճանապարհով:
Առաջին դարերում բոլոր եկեղեցիներում մկրտությունն ու դրոշմը դիտվում էին որպես նույն ծեսի մասերը, ինչպես Ս. Պատարագի մատուցման ընթացքում հացի եւ գինու անբաժան մատակարարումը: Երբ Քրիստոսը մկրտվեց, Ս.Հոգին աղավնակերպ իջավ նրա վրա: Այդպես եկեղեցին միացրեց մկրտությունն ու դրոշմը (Լատինական եկեղեցին դրոշմը զատում է մկրտությունից): Առաքյալները մկրտությունից անմիջապես հետո ձեռքը դնում էին մկրտյալների վրա, որպեսզի Ս.Հոգին սաանան «Գործք» Ը.14-17, ԺԹ.1-6, Եբր. Զ.2): Հետագայում եկեղեցում մյուռոնն էլ օգտագործվեց որպես Ս. Հոգու իջման եւ ստացման միջոց:
Այդպես էլ դրոշմի խորհուրդը կամ ձեռքը դնելով էր կատարվում, կամ սրբալույս մյուռոնի օծումով: Հայոց եկեղեցին, ինչպես նաեւ արևելյան եկեղեցիները, մկրտությունից անմիջապես հետո դրոշմի խորհուրդն են կատարում' համաձայն նախկին տիեզերական եկեղեցու սովորության եւ առաքելական ու սուրբ հայրերի տնօրինությունների:
Խորհրդակատարման պայմանները
Դրոշմը, ինչպես մկրտությունը, անկրկնելի է: Եկեղեցին այն կատարում է միայն չդրոշմվածներին: Եթե վավերական մկրտություն ունեցող հավատացյալները հայոց կամ ուղղափառ եկեղեցու անդամ ուզենան լինել, պետք է անպայման դրոշմվեն, որովհետեւ նախապես եթե մկրտված են եղել, ապա չեն դրոշմվել:
Դրոշմի խորհուրդը, ինչպես նկատելի է, մկրտության կատարումը եւ լրումը լինելով, այն ստացողը եւ Քրիստոսի Ս.մարմնով եւ արյունով հաղորդվողն է միայն դառնում լրիվ քրիստոնյա, ուստի դրանից հետո միայն կարող է ընդունել մյուս խորհուրդները: (Անհրաժեշտ է դրոշմել մկրտվածներին եւ ապա միայն կատարել մյուս խորհուրդները նրանց նկատմամբ: Օրինակ, չդրոշմվածը չի կարող պսակվել հայոց կամ ուղղափառ այլ եկեղեցում): Օծման ժամանակ, երբ քահանան «կնիքս հանուն Յիսուսի Քրիստոսի» բառերն է արտասանում, յուրաքանչյուր քրիստոնյայի համար դա անհատական հոգեգալուստ է նշանակում:
Հայաստանյայց Եկեղեցում, ինչպես նաեւ արեւելյան բոլոր եկեղեցիներում քահանան կամ եպիսկոպոսն են կատարում դրոշմի խորհուրդը: Լատինական, ինչպես նաեւ Անգլիական եւ Եպիսկոպոսական եկեղեցիները դրոշմը համարում են միայն եպիսկոպոսների առանձնաշնորհը:Նրանք «մկրտեմ զքեզ բանաձեւի նման «Կնքեմ զքեզ...» ձեւն են գործածում, ինչպես նշում է Դերենիկ եպիսկոպոս Փոլադյանը:
Հեղինակ` Տեր Մեսրոպ