Կրկին ակտիվացել են խոսակցությունները՝ Ալավերդի քաղաքի անունը փոխելու, եւ Ալավերդի անունը մարդկանց հիշողություններից հեռացնելու անհրաժեշտության մասին:
Անկեղծ ասած՝ անունը փոխել կարող են, բայց մարդկանց հիշողություններից Ալավերդին հանելը...նույնն է, ինչ հիշողությունից հեռացնել պատմությունը. հայկական շատ քաղաքներ եւ բնակավայրեր ներկայումս անվանափոխվել են...
Գյումրի, Վանաձոր, Տաշիր, Արմավիր...էլ չեմ խոսում Արցախի քաղաքների ու բնակավայրերի մասին: Բայց վստահ եմ, որ մարդկանց 90 տոկոսը շարունակում են այդ քաղաքներն անվանել՝ Լենինական, Կիրովական, Կալինինո, Հոկտեմբերյան, Լաչին, Քելբաջար..ու սենց շարունակ: Հիմա ասածս ինչ է. ամեն պարը պարել ենք՝ մնացել է Սարի Սմբուլը... Իմ կարծիքով՝ ոչ օրհասական ու անկարեւոր խնդիր են առաջ քաշել...