▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մոլախոտերը հնձելու ժամանակն է. Սերգեյ Բագրատյան

Առաջարկում եմ ընտրական օրենսգրքում փոփոխություն կատարել և պատգամավորի թեկնածու առաջադրվելու իրավունք տալ այն քաղաքացուն, ով կհանձնի հայերենի իմացության գրավոր թեստ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է անկախ պատգամավոր, նախկին ԲՀԿ-ական Սերգեյ Բագրատյանը:

«Սիրելի հայրենակիցներ

Մարտնչող տգիտության դեմ պայքարում իմ լուման եմ ներդնում՝ առաջարկում եմ ընտրական օրենսգրքում փոփոխություն կատարել և պատգամավորի թեկնածու առաջադրվելու իրավունք տալ այն քաղաքացուն, ով կհանձնի հայերենի իմացության գրավոր թեստ…մինչ այսօր դպրոցն ավարտելու փաստը հավաստող վկայականը բավարար է համարվում պատգամավորի թենածուի առաջադրման համար…իսկ մենք գիտենք, թե շատերն ինչպես են դպրոցն ավարտել։

Պատգամավորի կարևորագույն գործառույթը օրենք գրելն է, որի համար բավարար գիտելիքներ պետք է ունենալ։ Այս օրենքը կանխարգելիչ դեր կունենա Աժ-ի Ավգյան ախոռները մաքրելու համար…մոլախոտերը հնձելու ժամանակն է…»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին