▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մոլդովայի խորհրդարանը ցավում է ՀՀ ԱԺ-ում պատահածի համար

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ  Մոլդովայի ՍԴ անդամ, պրոֆեսոր, նախկին պատգամավոր Վիկտոր Պոպան, խոսելով երեկ ԱԺ-ում գրանցված միջադեպի մասին` ասել է, որ դա պաշտպանի անձնական կարծիքն էր և դա չի կարող լինել ղեկավարության կամ խորհրդարանի կարծիքը:

«Երեկ ԱԺ-ում ծայրահեղ տհաճ միջադեպ է պատահել: Դա այն տեղը չէր, և այն մարդիկ չէին, ովքեր լիազորություններ ունեին այդպիսի հայտարարություններ անել: Ես չգիտեմ՝ ով է նրան այդպիսի լիազորություններ տվել, ինչպես, ինչ սկզբունքով, ամենայն հավանականությամբ, դա նրա անձնական կարծիքն էր»,-ասել է  ՍԴ անդամը՝  խոստանալով այդ հարցը պարզաբանել:

Ապա Վիկտոր Պոպան  խորհրդարանի ներկայացուցիչների անունից հայտնել է.

«Մենք ցավում ենք այդ միջադեպի համար, և մեր ղեկավարությունը խոստանում է, որ սա պարզաբանումների համար հիմք է լինելու, որտեղից այսպիսի լիազորություններ, ու որտեղից նման նյութ»:

Հիշեցնենք, որ երեկ ԱԺ-ում ընթացող «Իրավունքի գերակայության եվրոպական չափորոշիչները և իշխանությունների հայեցողության սահմանները Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում» թեմայով համաեվրոպական խորհրդաժողովի ժամանակ Մոլդովայի խորհրդարանական փաստաբան Աուրելիա Գրիգորիուն «Մարդու իրավունքների պահպանումը և պաշտպանությունը «սառեցված հակամարտությունների» տարածքում» թեմայով զեկույցի ժամանակ, անդրադառնալով ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությանը` հանդես է եկել դատապարտելի հայտարարությամբ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին