▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մոսկովյան բնակարանում ՀՀ 2 քաղաքացու դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքներով

Նոր Մոսկվայի տարածքում վարձով բնակարանում հրազենային վնասվածքով Հայաստանի երկու քաղաքացու մարմին են հայտնաբերել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն` հղում անելով իրավապահ մարմինների աղբյուրին:

ՌԴ Քննչական հանձնաժողովի տարածքային վարչության ներկայացուցիչը հայտնել է, որ քրեական գործ է հարուցվել 105-րդ հոդվածի 2-րդ մասով («երկու և ավելի մարդկանց սպանություն»), որի համար առավելագույն պատիժը ցմահ ազատազրկումն է կամ մահապատիժը:

Հաղորդվում է, որ դեպքի վայրում աշխատում են քննիչները, հարցաքննում են հարևաններին և ականատեսներին և փորձում են վերականգնել տեղի ունեցածի պատկերը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին