Ապրիլի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում։ Ժամը 00:30-ի սահմաններում «Բարս» կայանից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Զվարթնոց օդանավակայանի գծային բաժին ահազանգ է ստացվել, որ Մոսկվա-Երևան թիվ 1868 չվերթի օդանավում մարդ է մահացել։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը ՌԴ քաղաքացի 78-ամյա Մանուկ Մ-ն է, ում ինքնազգացողությունը թռիչքի ընթացքում վատացել է, ապա ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է նրա կենսաբանական մահը։
Մոսկվա-Երևան չվերթի օդանավում ուղևոր է մահացել
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet