Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում լրագրողը Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց՝ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման վերաբերյալ Մոսկվան, Բրյուսելն ու Վաշինգտոնն իրենց սեփական փաթեթն ունե՞ն:
«Չի կարելի ասել, որ յուրաքանչյուրն իր սեփական փաթեթն ունի, բայց յուրաքանչյուրը որոշակի պատկերացում ունի: Եթե ինձ վրա պարտավորություն է դրված ժողովրդի հետ խոսել ճշմարտության լեզվով, ես պիտի արձանագրեմ հետևյալը՝ այդ երկրներից ոչ մեկը պատրաստ չէ ճանաչել Ղարաբաղի անկախությունն ու ոչ մեկը պատրաստ չէ Ղարաբաղը ճանաչել որպես Հայաստանի մաս: Նրանք, գուցե, մի քիչ այլաբանորեն, գուցե, մի քիչ դիավանագիտորեն, երբեմն՝ շատ ուղիղ ասել են դրա մասին ու մենք պետք է այս փաստի հետ առերեսվենք», - Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
«Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելուն պատրա՞ստ են, դա՞ է իրենց առաջարկը», - հետաքրքրվեց լրագրողը:
«Գիտեք՝ այդ երկրների մեջ եղել է հայտարարություն, որոնք ասել են, որ, ըստ էության, միջազգային առումով Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս է, եղել է այդ հայտարարությունը հրապարակային», - արձագանքեց Նիկոլ Փաշինյանը:
Դիտեք նաև՝