Ռուսաստանի հայերի միության ֆեյսբուքյան էջը հայտնում է, որ Մոսկվայում ադրբեջանցիները սկսել են հարձակվել հայերի վրա։ «Իլհամ Ալիևն ու Բյուլբյուլ օղլին ամեն ինչ անում են՝ Ռուսաստանը Սումգայիթի վերածելու համար։ Նրանց հանցագործները գիշերը ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում սկսել են հարձակվել հայերի վրա, ընդ որում, պատահաբեր ծեծել են նաև մեկ ադրբեջանցու»։
Հարձակման հետեւանքով 1 հայ երիտասարդ մարմնական վնասվածքներ է ստացել:
Մոսկվայի ոստիկանները Լյուբլինայի հատվածում ձերբակալել են 50 ադրբեջանցուց կազմված խմբի, որոնք հարձակվել են հայերի վրա։
Կարդացեք նաև՝ Մոսկվայի ОМОН-ը բերման է ենթարկել հայերի վրա գազանաբար հարձակված ադրբեջանցիներին


