▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մոսկվայում հրդեհվել է Սամվել Կարապետյանին պատկանող առևտրի կենտրոնը

Armlur.am-ը գրում է.Մոսկվայում հրշեջներին հաջողվել է չեզոքացնել հրդեհը, որը գրանցվել է հայազգի գործարար Սամվել Կարապետյանին պատկանող «Ռիո» առևտրի կենտրոնում: Այս մասին, ինչպես գրում է РБК-ն, հայտնում են ՌԴ ԱԻՆ ներկայացուցիչները:

Տեղեկացվում է, որ ժամը 08:50-ի սահմաններում հրդեհը չեզոքացվել է: Շենքում հրդեհի մասին հաղորդագրությունը ստացվել է Մոսկվայի ժամանակով ժամը 7:03-ին: ԱԻՆ տվյալների համաձայն՝ շենքի առաջին հարկում վառվել է աղբը: Կրակը տարածվել է նաև շենքի պահեստներ, ինչի արդյունքում հրդեհի մակերեսը 15 քառակուսի մետրից հասել է 200 քառակուսի մետրի: Տեղում աշխատել է 14 հրշեջ մեքենա և 52 փրկարար:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին