▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մոտ 40 րոպե առանձնազրույց եմ ունեցել ադրբեջանցի Սամեդ Սեիդովի հետ․ Նաիրա Զոհրաբյան

Այսօր՝ հուլիսի 1-ին, լրագրողների հետ ճեպազրույցում անկախ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, անդրադառնալով գերիներին վերադարձնելու խնդրին, նշել է․

«Ես չգիտեմ, թե ինչ գործընթաց է տեղի ունենում, բայց որ Ադրբեջանն այս պահին շարունակում է ունենալ կարծր դիրքորոշում, դա միանշանակ է։ Ես մոտ 40 րոպե առանձնազրույց եմ ունեցել ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովի հետ և իրենց նախապայմաններն իմ կարծիքով ՀՀ իշխանությունների համար պետք է լինեն բացարձակ անընդունելի։ Իրենք, բնականաբար, խոսում էին անկլավների մասին, բայց որպես առաջնային քայլ՝ նշում էին, որ Հայաստանը պետք է ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Արցախի գրավյալ տարածքների հետ»,- ասել է պատգամավորը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին