«Մոտ ապագայում Հայաստանի Հանրապետության և Արցախի սահմաններին ռազմական գործողություններ են սպասվում։ Ուղղությունները լինելու են՝ Սյունիքում, Վարդենիսում, Տավուշում, չի բացառվում նաև՝ այլ ուղղությամբ»:
Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է ՀՀ և ԼՂՀ ռազմական գործիչ Մովսես Հակոբյանը։ «Թիրախավորելով տեղում ծառայություն իրականացնող ռուս խաղաղապահների հենակետը՝ Ադրբեջանը նպատակ է հետապնդում հեռացնել ռուսական զորամիավորումն այնտեղից, որպես նպատակ հետապնդելով Արցախի վերջնական հայաթափումը»,- ասել է գեներալ-գնդապետը։ Հիշեցնենք՝ վերջին օրերին կտրուկ լարվել է իրավիճակը Արցախում: |
«Մոտ ապագայում մեր սահմաններին ռազմական գործողություններ են սպասվում». Մովսես Հակոբյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet