▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մոտ օրերին՝ մաքսիմում, ամեն ինչ, հնարավոր է, իր տրամաբանական ավարտին հասնի․ Արծրուն Հովհաննիսյան

«Այսօր և երեկ, կարող եմ ասել, բեկումնային մարտեր են ընթացել, դրա համար էլ վարչապետը նշել է, որ դրանք կարող են ավարտվել կոնկրետ իրավիճակով։ Դրա համար, մոտ օրերին ամեն ինչ կարող է նաև իր տրամաբանական ավարտին հասցվի»,- ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ այսօր ամենահամեստ հաշվարկներով հակառակորդը կորցրել է 260-270 զինվոր և ահաբեկիչ, 60-80 զրահատեխնիկա։

Անդրադառնալով գերիների մասին հարցին՝ Հովհաննիսյանն ասաց. «Եթե գերիների մասին պաշտոնական տեղեկություն չկա, ես չեմ կարող մեկնաբանել։ Չեմ կարող ո՛չ հաստատել, ո՛չ հերքել գերիների առկայությունը»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին