▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մուրադովի հետ Հայաստան է եկել թուրք-ադրբեջանական պատվիրակություն

 Բաքու-Երևան չվերթ կատարած ինքնաթիռը դատարկ չի եկել։

Hraparak.am-ն է գրում ու նշում, որ կայքի  տեղեկություններով՝ Մուրադովի հետ Հայաստան է եկել Թուրք-Ադրբեջանական մի պատվիրակություն, որի առաքելությունը Մեղրիի տարածքում կառուցվող ճանապարհի տեղորոշումն է, այսպես ասած տեղանքի ուսումնասիրությունը:

Հավելենք, որ բնապահպան լրագրող, բնապահպանական Էկո-մեդիա ցանցի համահիմնադիր Նարինե Կիրակոսյանը ֆեյսբուքյան իր էջում  այսօր գրել է. «Իսկ դուք տեղյա՞կ եք, որ ապրիլի 15-ին Ադրբեջանից Հայաստան մեծ պատվիրակություն է գալու և քննարկելու են Սյունիքով, Արցախով, Ադրբեջանից Նախիջևան, Թուրքիա ավտոմայրուղու կառուցումը։

Ոնց հասկանում եմ, էդպես իրար հարց տալով, թե «ի՞նչ է լինելու» ապուշ կտրած եք բոլորդ ( խոսքը քաղաքականության մեջ ընկղմվածների մասին է)։ Շատ-շատ կեղծ օրակարգով նոր ընտրությունների շուրջ քննարկեք, իսկ բանակի սպայական կազմը էդպես կնԿա կեցվածքով երկրի կորուստին նպաստի։ Անտանելի է իրականությունը»:

Դիտեք նաև՝

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին